Օգոստոս 12,2025 21:55
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ:
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային փոխգործակցության և խաղաղության համար:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կողմից այս պատմական հանգրվանի կապակցությամբ հնչած ուղերձի համար:
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ գործընկերության օրակարգին:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)