Ինչու է կարևոր ամռանը շատ ջուր խմելը – Live News

Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև օրգանիզմի կենսական գործընթացների ապահովման համար։ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչու է անհրաժեշտ ամռան շոգին շատ ջուր, հակառակ պարագայում ինչ ռիսկեր կարող են լինել.

Ինչո՞ւ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

Կանխում է ջրազրկումը, որը կարող է դրսևորվել բազմաթիվ առողջական խնդիրներով։

Օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը։

Աջակցում է սրտի, երիկամների և մարսողական համակարգի առողջությանը։

Բարելավում է մաշկի վիճակը՝ կանխելով չորությունն ու ծերացման նշանները։

Ջրազրկման վտանգները՝ ինչու է այն լուրջ խնդիր

Ջրազրկումը պարզապես «ջուր քիչ խմելը» չէ։ Դա օրգանիզմի կենսաբանական հավասարակշռության խախտում է, որն ազդում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա։

Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ ջրազրկման ժամանակ․

Նյարդային համակարգ

  • Գլխացավ, գլխապտույտ
  • Դանդաղ ռեակցիա, ուշադրության և հիշողության թուլացում
  • Ծայրահեղ դեպքերում՝ գիտակցության կորուստ
  • Սրտի և արյունատար համակարգ
  • Սրտխփոց
  • Արյան խտացում, թրոմբների առաջացման բարձր ռիսկ
  • Արյան ճնշման անկում՝ շոկի վտանգով
  • Երիկամներ և միզատար համակարգ
  • Մեզի նվազում կամ բացակայություն
  • Միզուղիների վարակների և երիկամաքարերի առաջացման ռիսկ
  • Երիկամային անբավարարություն՝ հատկապես տարեցների կամ քրոնիկ հիվանդների մոտ

Մարսողական համակարգ

  • Փորկապություն
  • Սրտխառնոց, ախորժակի անկում
  • Էլեկտրոլիտային խանգարումներ՝ նատրիումի, կալիումի կորուստ
  • Մաշկ և մկանային համակարգ
  • Մաշկի չորություն, ճաքեր
  • Մկանային թուլություն, քրոնիկական ջղակծկումներ
  • Ցածր էներգետիկ մակարդակ, ֆիզիկական թուլություն

Մանկահասակներն ու տարեցներն առավել խոցելի են։ Նրանց մոտ ջրազրկումը կարող է շատ արագ զարգանալ և բերել բարդությունների՝ կոլապս, ցնցումներ, նույնիսկ մահ՝ անհապաղ բուժօգնության բացակայության դեպքում։

Ինչ անել՝

  • Հետևել մեզի գույնին՝ եթե շատ մուգ է, հնարավոր է՝ ջրազրկման նշան է։
  • Անընդհատ խմել մաքուր ջուր, անգամ եթե ծարավ չեք։
  • Զերծ մնալ ալկոհոլից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։
  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ժամը 11:00–17:00-ին։

 Ինչքան ջուր խմել

Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել միջինում 30 մլ ջուր 1 կգ քաշի հաշվարկով։ Ամռանը կամ ակտիվ շարժման դեպքում՝ ավելի շատ։ Չսպասեք ծարավին՝ ջուրը խմեք պարբերաբար։

Օգտակար հուշում

Ջուրը կարելի է փոխարինել նաև առանց շաքարի տնային կոմպոտներով, կանաչ թեյով, թարմ միրգ ու բանջարեղենով։

Ամռան տապին ջուրն է ամենահուսալի ընկերն ու պաշտպանիչ միջոցը։

Leave a Comment