
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ հուլիսի 16-ին, հրամանագիր է ստորագրել, որով Հակոբ Սիմիդյանին ազատել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ Սիմիդյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»։
Մեկ այլ հրամանագրով նախագահ Վահագն Խաչատուրյանը այսօր՝ հուլիսի 16-ին, Համբարձում Մաթևոսյանը նշանակել է Շրջակա միջավայրի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»։