ԱԱԾ-ն տեղյա՞կ է՝ ովքեր են Սյունիքի մարզում պոչամբարներից, հողից նմուշառումներ վերցնում

COP 17-ին ընդառաջ՝ ՀՀ տարբեր մարզերում օտարերկրյա ինչ-որ կազմակերպություններ ուսումնասիրություններ են իրականացնում՝ նմուշառումներ վերցնելով հողից, պոչամբարներից: Վերջին շրջանում այդ կազմակերպություններն ուսումնասիրություն են իրականացրել Սյունիքի մարզում: Այդ փորձաքննությունն իրականացվում է օտար երկրում, տեղյա՞կ եք՝ ինչ գործընթաց է, պետությունն այստեղ մասնակցություն չունի՞: ԱԱԾ-ն տեղյա՞կ է օտարերկրյա կազմակերպությունների այս գործողություններից: Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարար … Read more

Օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռք բերման համար առաջիկա ամիսներին մրցույթ կհայտարարվի. Մաթեւոսյան

«Սեւան» ազգային պարկում 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 61-ը՝ 2025 թվականին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: «2020-2025թթ. լուծվել է 143 պայմանագիր՝ ընդհանուր 251 հա տարածքով, որից միայն 33 պայմանագիրը լուծվել է 2025 թվականին ընդհանուր 79 հա տարածքով: 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 2025-ին՝ … Read more

Սեւանա լիճ է բաց թողնվել իշխանի 836.000 մանրաձուկ. նախարար

Սեւանա լճի կենսապաշարի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում 2025-ին լիճ է բաց է թողնվել իշխանի՝ շուրջ 836 հազար Ամառային և Գեղարքունի ենթատեսակի մանրաձուկ՝ նախատեսված 500 հազարի փոխարեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը: «Սևանի կողակի բնական պաշարները վերականգնելու նպատակով հավաքագրել ենք 3000 հատ ծնողական կազմ, որից ստացված մանրաձուկը 2027 թվականին … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | |Շրջակա միջավայրի նախարարի մամուլի ասուլիսը

26 Հունվարի, 2026 Մամուլի ասուլիսով է հանդես գալիս Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նա կամփոփի անցած 2025 թվականը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։  

Նախարար Համբարձում Մաթևոսյանի անունով ևս կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp-ում

Տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։ Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։ Խնդրում ենք լինել առավել զգոն․չպատասխանել նման հաղորդագրություններին,չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն),չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել … Read more