Շատերը չէին հավատում Իրանում իշխող էլիտաների այն հայտարարություններին, որ Իրանը Լիբանանում, Սիրիայում, Եմենում, Գազայում, Իրաքում և այլուր պաշտպանում է հենց Իրանի սահմանները

Տիպաբանական համեմատություն անենք, որ հասկանանք՝ ինչ է սպասվում մեզ նաև։

Դիմադրության առանցքի (Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Եմեն, Իրաք ևն) թուլացումից, դրա գործառութային նշանակության վերացումից հետո Իրանը ստացավ պատերազմ հենց իր տարածքում։

Ովքեր չգիտեն, ուղղակի նշեմ, որ Իրանի հանրային խոսույթի մեջ հատուկ տեղ ուներ Իրանի Դիմադրության առանցքի պետական քաղաքականության քննադատությունը։

Շատերը չէին հավատում Իրանում իշխող էլիտաների այն հայտարարություններին, որ Իրանը Լիբանանում, Սիրիայում, Եմենում, Գազայում, Իրաքում և այլուր պաշտպանում է հենց Իրանի սահմանները։

Ավելին, երբևէ իրանցիների հետ շփված մարդիկ կհաստատեն, որ միջին վիճակագրական իրանցին համարում էր, որ ինքը վատ է ապրում հենց Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի պատճառով։

Ամենակրկնվող թեզը հետևյալն էր. դադարեցնենք դրանց կերակրելը և զինելը, որ մենք լավ ապրենք։

Թե ինչ տեղի ունեցավ Դիմադրության առանցքի թուլացումից հետո, տեսանելի է բոլորին։

Հիմա գանք մեզ։

Գործառութային իմաստով Հայաստանի Դիմադրության առանցքը պայմանականորեն եղել է հենց Արցախը։ Եւ, իրոք, այստեղ էլ կար այն մտայնությունը, որ Արցախը պիտի տալ, որ լավ ապրենք։

Արցախը չկա, բայց մենք ոչ միայն լավ չենք ապրում, այլ նաև ավելի անապահով ենք դարձել բոլոր իմաստներով։

Տիպաբանական համադրությամբ՝ այստեղ էլ վերջին կետը լինելու է Հայաստանի դեմ թշնամիների սկսելիք պատերազմը։

Աստված պահապան Հայաստան աշխարհին ու մեր ժողովրդին։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Leave a Comment