Ռուբինյան․ Համարում ենք, որ Քոչարյանի ու 2 օլիգարխի իշխանության գալը վատ է` պետք է կանխել

Ռուբինյան․ Համարում ենք, որ Քոչարյանի ու 2 օլիգարխի իշխանության գալը վատ է` պետք է կանխել

24 փետրվարի 2026 – 14:38 AMT

PanARMENIAN.Net – Ընտրություններից հետո կոալիցիաներ ստեղծելը և իշխանություն դառնալը հանցագործություն չէ, եթե դա ստեղծված է ընտրական օրենսգրքով, ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա գնահատմամբ՝ հանցագործություն է կաշառակերությունը, հայտնում է Aysor.am-ը:

«Եվ հետո էլ, ամեն ինչ չէ, որ հանցագործություն չի, ու լավ բան է։ Հիմա մենք համարում ենք, որ Քոչարյանի ու երկու օլիգարխների իշխանության գալը վատ բան է և դա պետք է կանխել։ Արդյո՞ք դա հանցագործություն է: Եթե արդար ընտրվեն՝ հանցագործություն չէ, բայց շատ վատ բան է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբինյանը։

Նա հարց է բարձրացրել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և «երկու օլիգարխներին» հաջողվի ստանալ մեծամասնության աջակցությունը և ձևավորել իշխանություն։

«Կաշառակերության մեղադրանքով ոչ ոք չի ձերբակալվի, քանի որ, ինչպես իրենց իշխանության տարիներին, այդ ժամանակ էլ չեն թողնի, որպեսզի իրավապահներն անեն իրենց գործը։ Հետևաբար, ինչպե՞ս պետք է կանխել դա. մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է տան զրո քվե, քանի որ մենք չենք ուզում, որ նրանց իշխանությունը կրկնվի»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment