Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը, իսկ նախօրեին հայտնի էին դարձել արագ շախմատի աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները։
Արագ շախմատի մրցաշարում Հայաստանի մասնակիցներից լավագույն արդյունք ունեցան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք 8,0-ական միավորով տեղ զբաղեցրին, համապատասխանաբար, 38-րդ եւ 51-րդ հորիզոնականներում։
Կանանց պայքարում առավել հաջող հանդես է եկել Լիլիթ Մկրտչյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 7,0 միավոր եւ հանգրվանել 29-րդ տեղում։
Աշխարհի չեմպիոն դարձան նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


