Տոներին ավտոբուսները կաշխատեն փոփոխված գրաֆիկով

Տոներին ավտոբուսները կաշխատեն փոփոխված գրաֆիկով

29 դեկտեմբերի 2025 – 17:03 AMT

PanARMENIAN.Net – «Երևանի ավտոբուս» ընկերությունը հայտարարել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան օրերին ավտոբուսներն աշխատելու են փոփոխված աշխատանքային գրաֆիկով։

Ժամանակացույցը հետևյալն է․

Դեկտեմբերի 31-ին– ժամը 07:00-22:30

Հունվարի 1-ին և 2-ին– ժամը 08:00-22:30

Հունվարի 3-ին և 4-ին– ժամը 07:00-22:30։

Երևանի մետրոպոլիտենը ևս աշխատելու է այլ գրաֆիկով։

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

Հայտարարվել է, որ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։

Leave a Comment