Բաքուն ու Անկարան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

02.12.2025 | 15:44

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 16-րդ հանդիպումը։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ սկզբում հանդիպել են գեներալ-լեյտենանտներ Ազեր Ալիևի և Ալի Օսման Յուրդագյուլի գլխավորած պատվիրակությունները։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության ու բարեկամության սկզբունքների վրա հիմնված ռազմական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Գեներալ-լեյտենանտ Յուրդագյուլը, իր հերթին, նշել է, որ հանդիպումները զգալիորեն նպաստում են երկու բանակների միջև փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակը։

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերի հեռանկարների և զարգացման ուղղությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ ծավալուն քննարկումներ և մտքերի փոխանակումներ են տեղի ունեցել։

Դրանից հետո պատվիրակությունների մասնակցությամբ տեղի է ունեցել բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստի բացման արարողությունը, ինչպես նաև անցկացվել են աշխատանքային ենթախմբերի հանդիպումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment