Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել

14 Նոյեմբեր, 2026 13:45 Հասարակություն «Հրապարակի» տեղեկություններով, երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում մթնոլորտը թեժ է եղել։ Հաղորդման հերթական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը։ Երեկ՝ նկարահանման ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ … Read more

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու մեջ կասկածվող անձը

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։ Այս մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։ «Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Հատկապես ընդգծենք՝ անկախ ավտոմեքենայի … Read more

«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան

Tete A Tete-ի եթերում պատասխանելով հաղորդավար Մհեր Բաղդասարյանի՝ «ո՞վ է, ըստ քեզ, Նիկոլ Փաշինյանը» հարցին, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասել է․ «Եթե մեկ բառով բնորոշեմ, հենց քաղաքական տերմինն օգտագործեմ ու դա իրոք քաղաքական բնորոշում է, գնահատական, այլ ոչ անձնական կամ ինչ-որ բան, ապա համարում եմ պետական դավաճան, որովհետև … Read more

ՌԴ-ն ՆԱՏՕ-ին առաջարկել է վերադառնալ 1997 թվականի սահմաններին և դադարեցնել ընդլայնումը

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է հրաժարվել հետագա ընդլայնումից և վերադառնալ եվրոպական անվտանգության այնպիսի համակարգի, որը գործել է մինչև 1997 թվականը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ռուսական կողմի ներկայացրած փաստաթղթին։ Պարբերականի տվյալներով՝ փաստաթղթի իսկությունը հաստատել են երկու աղբյուր։ Դրանում Մոսկվան առաջարկում է ՆԱՏՕ-ին դադարեցնել ռազմական ակտիվությունը Ուկրաինայում, … Read more

Փաշինյանը՝ գերիների մասին․ Բանտարկյալների առկայությունը թշնամանքի մթնոլորտի արտացոլումն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով, որ դրա լուծումը սերտորեն կապված է տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման հետ։ «Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է։ Բայց այդ խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, այլապես այն չի … Read more

ԳՇ պետի գլխավորությամբ անցկացվել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք

14 Նոյեմբեր, 2026 13:52 Հասարակություն Համաձայն ՀՀ ԶՈՒ 2026 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ նոյեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք։ Հավաքի ընթացքում հնչել են դասախոսություններ, անցկացվել սեմինարներ՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ … Read more

ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները սկսել են աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում ամենամեծ ռազմագերիների փոխանակման ուղղությամբ։ «Ուիթքոֆն ու Քուշները Աբու Դաբիում անցկացրել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը, հանդիպել են Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր … Read more

Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ Վալերիա Չեկալինային, և ազատել նրան պատժից՝ Արաբական Միացյալ Էմիրություններ ավելի քան 250 միլիոն ռուբլի դուրս բերելու գործով։ Մարտին գործի քննությունը կասեցվել էր այն բանից հետո, երբ Վալերիա Չեկալինայի մոտ ուռուցքային հիվանդություն էր հայտնաբերվել։ Այդ ընթացքում նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել էր որոշակի … Read more

Սահմանադրության փոփոխությո՞ւն, թե՞ Ալիևի պահանջ. Հեռանկար բանավեճ

Ինչո՞ւ են 13 ընդդիմադիր ուժերը միավորվել և արդյո՞ք նոր Սահմանադրության ընդունումը բխում է Ադրբեջանի պահանջներից։ «Հեռանկար բանավեճի» տաղավարում թեմայի շուրջ թեժ բանավեճի են բռնվել Սուրեն Սուրենյանցն ու Ստյոպա Սաֆարյանը։ Տեսանյութում մանրամասն վերլուծվում են սահմանադրական փոփոխությունների ռիսկերը, Եվրոինտեգրման իրական հեռանկարներն ու ընդդիմության հետագա քայլերը։ Փորձագետները բացահայտում են իշխանության ներքին շարժառիթները, ինչպես նաև Սամվել Կարապետյանի շուրջ վերջին … Read more

Երևանում մեկնարկում է Ամանորի ձևավորման աշխատանքը․ որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կդադարեցվի Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ