Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստան-Հայաստան գիտակրթական երկրորդ համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով, որ միջոցառումը ներառվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Կողմերն … Read more

«Հայաստանը ՀԱՊԿ-ում չէ»․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը «Նոյյան Տապան»-ի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ-ի առաջարկներին: «Նոյյան Տապան»-ի եթերում Արմեն Գրիգորյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկները, որոնք Հայաստանին են ուղղված, իրականում չեն նախատեսում նրա օգնությունը: «ՀԱՊԿ-ից եկող առաջարկները եղել են ոչ թե Հայաստանին օգնելու մասին, այլ Ռուսաստանի ազդեցությունը մեծացնելու մասին», – ընդգծել է նա: … Read more

Երևանի Աբովյան փողոցի մի հատվածում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվի

Մայրաքաղաքում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների կազմակերպման նպատակով երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ են նախատեսվում Աբովյան փողոցում։ Մասնավորապես, նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի առավոտյան ժամը 06:00-ն, ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ձգվող հատվածում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նոր տեղեկությունները և իրադարձություններն ընդգծում են, որ ԱՄՆ-Իրան մեծ պատերազմի սպառնալիքը պահպանվում է

14.11.2026 | 14:06 Իրանը պատասխան հարվածով խոցել է ԱՄՆ–ի ռազմավարական նշանակության ռադիոտեղորոշիչ կայանը Ւսրայելական «Kan» պետական հեռուստառադիոընկերությունը հղում անելով ամերիկյան աղբյուրին, ինչպես նաև իսրայելական այլ ԶԼՄ-ներ երեկ հայտնել են, թե ԱՄՆ-ի զինվորականներն Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱՀԱԼ-ին) իբր տեղեկացրել են Իրանի դեմ ռազմագործողության վերսկսմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Լրագրողների տվյալներով՝ անվտանգության ուղիներով նմանատիպ ազդանշաններ են ստացել նաև Պարսից ծոցի … Read more

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր միջոցառման շրջանակում պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Բորիսովնա Լյուբիմովային։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանն աջակցելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ … Read more

Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է Հարավային Կովկասի եւ Արևմուտքի միջեւ ռազմական համագործակցությունից հրաժարվելու պահանջ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա այցից երկու օր առաջ ռուսական կողմը Միացյալ Նահանգներին ներկայացրել է իր պահանջները։ Դրանք ներառում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք այլ երկրների՝ Արևմուտքի հետ ռազմական համագործակցությունից հրաժարվելու պահանջը։ Խոսքը նախկին Խորհրդային Միության կամ նրա արևելյան դաշինքի կազմում … Read more

ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Չինաստանի առաջնորդները նոյեմբերի 19–ին եռակողմ հանդիպում կունենան Շենժենում

  Sputnik. Քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին:   Նոյեմբերի 18–19–ին Շենժենում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորում) շրջանակում տեղի կունենա ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Օլիվիա Ուելսը՝ հաստատելով ավելի վաղ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը։ … Read more

Ամբողջ աշխարհը ղժում է մեզ վրա

14.11.2026 | 14:02 Կարդում եմ արտասահմանյան լրահոսը և… ամբողջ աշխարհը ուղղակի ղժում է մեզ վրա: Ինչպե՞ս կվերաբերվեք այն աշխատակցին, որը պատասխանատու է միջուկային ռեակտորի անվտանգության և աշխատանքի համար, բայց, օրինակ, ռիլսեր է նկարահանում այն մասին, թե ինչպես է անկանոն կերպով սեղմում ռեակտորի կառավարման վահանակի կոճակները։ Մոտավորապես նույն բանն այսօր սրանք անում են Հայաստանի և հայկական պետականության հետ։ … Read more

Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել

14 Նոյեմբեր, 2026 13:45 Հասարակություն «Հրապարակի» տեղեկություններով, երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում մթնոլորտը թեժ է եղել։ Հաղորդման հերթական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը։ Երեկ՝ նկարահանման ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ … Read more