Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ․ Նժդեհ Իսկանդարյան

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում՝ հետևյալ կազմով, այս մասին գրել է  Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը: «1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։ 2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։ 3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։ Հանձնախմբի հիմնական նպատակը … Read more

Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. Կամենդատյան

14 Նոյեմբեր, 2026 14:55   «Սպրինտ» (արագ, օնլայն կամ միկրո) վարկերը թեև թվում են հարմար և արագ լուծում ֆինանսական դժվարությունների ժամանակ, իրականում դրանք պարունակում են լուրջ ֆինանսական և իրավական ռիսկեր։   Ահա դրանց հիմնական վտանգները․   1. Չափազանց բարձր փաստացի տոկոսադրույքներ   Արագ վարկերի գովազդներում հաճախ նշվում է օրական փոքր տոկոս (օրինակ՝ օրական 0.5% կամ … Read more

ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանումն ու գերիների հարցի լուծման բանալին

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ անդամակցությանը և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում. պետական ծախսերի յուրաքանչյուր երրորդ եվրոն փոխառված է

Գերմանիան կանգնած է բյուջետային լուրջ ճգնաժամի շեմին, ահազանգում են երկրի առաջատար տնտեսագետները։ Նրանց գնահատմամբ՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կառավարությունը ստիպված կլինի կրճատել ծախսերը, վերանայել սոցիալական վճարումների համակարգն ու հստակեցնել բյուջետային քաղաքականության առաջնահերթությունները, այլապես հարկերի բարձրացումն անխուսափելի կդառնա։ «Նման բյուջետային քաղաքականությունը չի կարող երկարաժամկետ հեռանկարում կենսունակ մնալ»,- Die Welt պարբերականի կիրակնօրյա համարին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենի … Read more

Դատախազը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին․ նրանք կկալանավորվեն

ԲԴԽ-ն քիչ առաջ ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները «Փաստինֆո»-ին տեղեկությունը հաստատել են ԲԴԽ-ից: Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ կայքի բացառիկ տեղեկություններով՝ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով։ «Մեր տեղեկություններով՝ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ … Read more

Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ

Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2026 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին նշանակել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ։ Որոշման համաձայն՝ Խանդանյանը, որպես վարչական մասնագիտացման դատավոր, կառավարման խորհրդի կազմում պաշտոնավարելու է մինչև 2029 թվականի հունիսի 6-ը։ Նշանակման հարցը քննարկվել է նոյեմբերի 6-ին կայացած … Read more

«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամանակակից ժողովրդավար պետության լեգիտիմության և բարոյական հեղինակության ամենաճշգրիտ չափանիշը նրա վերաբերմունքն է նրանց նկատմամբ, ովքեր զրկված են ազատությունից։ Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս. ընդհակառակը՝ հենց այդ փակ տարածքում է պետությունը կրում բացարձակ և անբաժանելի պատասխանատվություն իր քաղաքացու ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության համար։ Հայաստանի Հանրապետության … Read more

Microsoft-ը հայտարարել է խափանումից հետո իր սերվերների աշխատանքի վերականգնման մասին

Microsoft-ը տեղեկացրել է Teams, Outlook, Copilot և սպառողական այլ ծառայությունների աշխատանքի ամբողջական վերականգնման մասին՝ ավելի քան 24 ժամ տևած լայնածավալ խափանումից հետո։ Հաջողվել է ամբողջությամբ վերականգնել Teams, Outlook, Copilot և սպառողների համար նախատեսված մյուս հավելվածների բնականոն գործունեությունը։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, ծառայությունների աշխատանքը խաթարված է եղել ավելի քան մեկ օր, գրում է Deutsche Welle-ն: … Read more

ԵԽԽՎ 107 պատգամավոր մտահոգված է Սամվել Կարապետյանի կալանքով • Tribune.am

ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։ Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի … Read more