Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ

Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2026 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին նշանակել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ։

Որոշման համաձայն՝ Խանդանյանը, որպես վարչական մասնագիտացման դատավոր, կառավարման խորհրդի կազմում պաշտոնավարելու է մինչև 2029 թվականի հունիսի 6-ը։

Նշանակման հարցը քննարկվել է նոյեմբերի 6-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովի նիստում։ Որոշումն ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։

Որոշումը ստորագրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։

Leave a Comment