Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը և կից տեսանյութ հրապարակել։ «Շարունակել ենք Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։ Խորհուրդը շարունակել է … Read more

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Քանքանյանը նշանակվել է Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 13-ին որոշում է ստորագրել։ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը՝ Տիգրան Քանքանյանին նշանակել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար:

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում էն հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով: IDBank-ի նարնջագույն տաղավարում այցելուները կարող են ծանոթանալ հիփոթեքային վարկավորման փաթեթներին՝ Բանկում գործող պայմաններից ավելի ցածր տոկոսադրույքներով, մինչև 5% քեշբեքով և idcoin-ներով: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն նաև օգտվելու բնակարանի վերանորոգման անգրավ վարկավորման հատուկ … Read more

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Moon Greenhouse» ջերմատնային տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 13-ին այցելել է «Moon Greenhouse» ջերմատնային տնտեսություն։ Գերժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմատնային տնտեսությունը զբաղեցնում է 4 հա տարածք և կառուցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Տնտեսությունում աճեցվում է վարդի 35 տեսակ։ Արտադրանքն արտահանվում է Նիդերլանդներ, Լեհաստան, ԵՄ այլ երկրներ, ԱՄԷ, Քաթար, Մոլդովա։ Ընկերությունն ունի շուրջ … Read more

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը Արսեն Գևորգյանի գործով ինքնաբացարկ է հայտնել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառած դատավոր Արամ Գրիգորյանն ամբողջ քրեական գործով ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Քրեակատարողական հիմնարկում սրտի կանգից մահացել է հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններում Ստեփանավան … Read more

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը, նա ինքնաբացարկ է հայտնել

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթnւցիչnվ մարիխnւանա օգտագործող դպրոցի տնօրենը դիմել է ոստիկանություն․ գործը հասել է Քննչական

Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչի միջոցով մարիխուանա օգտագործում։ Տեսանյութը լայն քննարկումների և հանրային տարբեր արձագանքների առիթ էր դարձել։ Դեպքին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հանդիպի ծնողների հետ և քննարկի ստեղծված իրավիճակը։ Հանդիպման արդյունքում ծնողները … Read more

Կալլասը կոչ է արել Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ երկրներին ուղղակիորեն կոչ է արել Ռուսաստանի հետ ընդհանրապես չքննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը՝ միաժամանակ պնդելով, որ հենց ինքը պետք է գլխավորի Ռուսաստանի հետ բանակցությունները։ Այս մասին նա հայտարարել է Դուբլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողով ժամանելիս։ Կալլասի պնդմամբ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ ցանկացած քննարկում … Read more

Իմ գնալու հարցը լրիվ ավտոնոմ գոյություն ուներ. ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն միմյանց հակասող բաներ են

Radar Armenia-ն ներկայացնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հարցազրույցը, որ հրապարակվել է «Առավոտ» օրաթերթի 1998թ. նոյեմբերի 10-ի համարում։ Արմեն Զաքարյանին տված հարցազրույցում Վանո Սիրադեղյանն անդրադարձել է Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունների տրոհմանը։ -Պրն Սիրադեղյան, Ազգային ժողովը նոյեմբերի 9-ին անդրադարձավ ԱԱ և ՆԳ նախարարության տրոհման հարցը օրակարգում ընդգրկելու խնդրին։ Որպես ներքին գործոց նախկին նախարար … Read more