Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։
Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։