Կալլասը կոչ է արել Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ երկրներին ուղղակիորեն կոչ է արել Ռուսաստանի հետ ընդհանրապես չքննարկել եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը՝ միաժամանակ պնդելով, որ հենց ինքը պետք է գլխավորի Ռուսաստանի հետ բանակցությունները։ Այս մասին նա հայտարարել է Դուբլինում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողով ժամանելիս։

Կալլասի պնդմամբ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության շուրջ ցանկացած քննարկում միայն կշեղի ուշադրությունը Բրյուսելի գլխավոր պահանջից՝ նախ հրադադար հաստատել, ապա միայն խոսել մնացած հարցերի մասին։ Նա ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, թե եվրոպական անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների հնարավորությունն անգամ «Ռուսաստանի ծուղակն է»՝ կոչ անելով այս հարցում «չլսել Ռուսաստանին»։

Միաժամանակ, ավելի վաղ Դուբլինում Կալլասը վերահաստատել էր, որ չի հրաժարվում Ռուսաստանի հետ ԵՄ բանակցությունները գլխավորելու իր հավակնությունից՝ իրեն համարելով «ուժեղ բանակցող»։

Leave a Comment