«Կարծես Հիմալայների վրայով քայենք», «չգիտես որտեղ դնես ոտքդ, որ բարեհաջող տեղ հասնես»․ Երևանում մերկասառույցի հետ «կռիվը» շարունակվում է

Նոր տարվա առաջին գիշերը եկած ձյունն արդեն մեկ շաբաթ Երևանի բնակիչների համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ Չմաքրված կամ վատ մաքրված են մնում հատկապես ծայրամասային թաղամասերի մայթերը, բակերը։ «Ռադիոլուր»-ը շրջել է Երևանի վարչական շրջաններով ու լսել բնակիչներին։ Հարցախույզի բոլոր մասնակիցները նշել են, որ մաքրված են փողոցների՝ միայն երթևեկելի հատվածները, իսկ հետիոտները, հատկապես տարեցները դժվարությամբ են տեղաշարժվում, … Read more

Վարդան Ղուկասյանը կալանավայրից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել. Factor.am

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը … Read more

Արգելափակումից դուրս բերված մեքենաներ, օգնություն ստացած քաղաքացիներ, ոչ սթափ վարորդներ․ ՆԳՆ ծառայություններն ամփոփել են ուժեղացված հսկողության արդյունքները

Ինչպես հայտարարվել էր՝ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները տոնական օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Փրկարարներն ու ոստիկանները ապահովել են հասարակական կարգն ու երթևեկության մասնակիցների անվտանգությունը, արգելափակումներից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ, քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն։ 24/7 ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացրել Փրկարար ծառայությունը:Քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով հանրապետության ճանապարհներին իրականացվել են շրջայցեր, սահմանվել է … Read more

Երկուստեք ընդգծվել է Հայաստան–Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը.

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ … Read more

Հյուսիս–հարավը՝ Հայաստան–Իրան քննարկումների առանցքում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու … Read more

Առնվազն 100 մարդ է զոհվել Վենեսուելայում ամերիկյան գործողության ընթացքում

Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել ամերիկյան հատուկ գործողության ընթացքում, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը: Դիոսդադո Կաբելիոյի խոսքով՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասը սառնասրտորեն սպանվել է: Նախարարը նաև հայտնել է, որ Մադուրոն ոտքի վնասվածք է ստացել, իսկ նրա կինը՝ գլխի: Ավելի վաղ Վենեսուելայի բանակը հրապարակել էր 23 զոհված զինծառայողների անունները: Երկրում … Read more

Կառավարությունը հաստատել է 2026թ․–ի վարժական հավաքների ժամկետները

Հաստատվել են 2026թ․–ի վարժական հավաքների ժամկետները ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի:  Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:  … Read more

ԱՄՆ-ը խախտում է միջազգային կանոնները և երես է թեքում դաշնակիցներից․ Մակրոն

8 Հունվար, 2026 19:42 Աշխարհ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խախտում է միջազգային կանոնները» և «աստիճանաբար երես է թեքում» իր որոշ դաշնակիցներից, հաղորդում է AFP-ն։ «Բազմակողմ ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ ձևով», – ասել է Մակրոնը Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ամենամյա ուղերձում։ … Read more

Արմեն Գրիգորյանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել … Read more

Ուժի մասին Ալիևի խոսքը պետք է ընկալել՝ որպես նախազգուշացում. Շիրազ Խաչատրյան

2026 թվականի հունվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որի ժամանակ անդրադարձել է նաև տարածաշրջանային ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Նա մասնավորապես հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատված է նաև ԱՄՆ նախագահի կողմից, և, որ այն կարող է այլ անվանում ունենալ, բայց դրանից էությունը չի փոխվում։ Այսպիսով, ըստ Ադրբեջանի ղեկավարի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման … Read more