Aurora News | Մադուրոն իրեն մեղավոր չի ճանաչել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ շարունակում է լինել Վենեսուելայի նախագահը, հաղորդում է Fox News-ը: Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղավորությունը՝ կոկաինի ապօրինի շրջանառության գործով։ Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ դատարանը թույլատրել է Վենեսուելայի հյուպատոսական պաշտոնյաներին այցելել Նիկոլաս Մադուրոյին։

Միջազգային իրավունք այլևս գոյություն չունի. կա ուժ. Իլհամ Ալիև

Համաշխարհային զարգացումներն ընթանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժն ու անվտանգությունը, ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հիշելով Գաբալայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում անդամ երկրների` Ադրբեջանում համատեղ զորավարժություններ անցկացնելու իր առաջարկը՝ պետության ղեկավարն ասել է. «Ես կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք … Read more

Ողջունում եմ վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը․ Տեր Գուսան վարդապետ Ալճանյան

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ ողջունելով ՀՀ վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, միանում է նրանց, ընդունում է հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ «Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ, Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր … Read more

Ալիևը սպասում է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանին տրամադրվող օգնության սահմանափակումները

Ադրբեջանը սպասում է, որ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումն ամբողջությամբ կչեղարկվի և հույս ունի, որ ԱՄՆ վարչակազմը կկարողանա համոզել Կոնգրեսին այդ քայլը կատարել, տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը կչեղարկի այս անարդար, հնացած լրացումը, որն այսօր թվում է լիովին աբսուրդային», — ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է․ Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ են ապրում։ Ալիևն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ դրանք անվանելով «պատմական»։ Ըստ Ալիևի՝ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր իրավիճակը … Read more

Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը վտանգում իրավական պետության հիմքերը. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից

Արագածոտնի թեմը տարածել է ապօրինաբար կալանավորված թեմակալ առաջնորդի՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը: «2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս … Read more

Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ ճրագալույցի պատարագ՝ Մայր Տաճարում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս … Read more

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը կալանավայրից 2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս … Read more

Աշխարհում միջազգային իրավունքի գաղափարն այլևս չի գործում, կա ուժ, համագործակցություն և դաշնակցություն. Ալիև

Աշխարհում ընթացող գործընթացները գնում են այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր պետություն նախ և առաջ պետք է ուժեղացնի իր ռազմական ներուժը և ապահովի սեփական անվտանգությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից միջազգային համակարգում նախկինում ընդունված «միջազգային իրավունքի» գաղափարը այլևս չի գործում․ … Read more

Զանգվածային անկարգություններ են Իրանում. ո՞վ է կրակում փողոց դուրս եկած մարդկանց վրա

Իրանում տնտեսական ճգնաժամը վերածվում է քաղաքական մեծ բողոքի։ Ռիալի արժեզրկումն ու գնաճը գործադուլների ու անկարգությունների ալիք են բարձրացրել երկրի մոտ ութ տասնյակ քաղաքներում։ Իշխանությունը զգուշացնում է արտաքին միջամտության մասին, խոստանում սոցիալական աջակցություն, ցուցարարները գործադուլ են անում ու կառավարության հրաժարականը պահանջում: Ըստ իրանագետների ՝ մեր հարևանը կանգնած է ներքին լարվածության և արտաքին ճնշումների խաչմերուկում։