Հաստատվել են 2026թ․–ին վարժական հավաքների ժամկետները

Կառավարությունը հաստատեց 2026թ․–ին վարժական հավաքների ժամկետները ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: … Read more

Փաշինյան. ԱԱԾ-ն պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ, վերլուծական մարմին

«Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուներից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում: Վարչապետը շեշտել է, որ ԱԱԾ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների … Read more

Ամբողջությամբ թվայնացվել են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները․ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է նոր կայքը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործարկել է նոր թվային հարթակ, որի միջոցով ՀՀ քաղաքացիության հետ կապված գործընթացները ամբողջությամբ թվայնացվել են։ Քաղաքացիները կարող են անհրաժեշտ տեղեկությունը ստանալ և դիմումները ներկայացնել առցանց՝ առանց ֆիզիկական այցելությունների։ ՀՀ քաղաքացիության դիմումները ներկայացվում են Քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ mcs-citizenship.am հասցեով։ Գրանցվելու համար ՀՀ քաղաքացիները պետք է օգտագործեն «ԵսԵմ» ազգային … Read more

Պարզ պայմաններ, վտանգավոր հետևանքներ․ կեղծ խաղարկություններ՝ տարբեր ընկերությունների անունից

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ «Երևան Սիթի» և «Սաս» սուպերմարկետների ցանցերի, ինչպես նաև «Լադա» ընկերության անունից՝ հայտարարությամբ, թե այս ընկերությունները մրցանակներ են խաղարկում։ Խաղարկության պայմանները չափազանց պարզ են․ օրինակ, «Երևան Սիթիի» անունից տարածված գրառման մեջ օգտատերերից պահանջվում է ընդամենը գուշակել լուսանկարում պատկերված թվերի գումարը։ «Յուրաքանչյուր ոք, ով հաջողությամբ կգուշակի նկարում պատկերված թվերի գումարը, … Read more

Թուրքիա VS Իսրայել. Հալեպում ծանր մարտեր են ընթանում

https://arm.sputniknews.ru/20260108/turqia-vs-israjel-halepum-tsanr-marter-en-yntanum-97585778.html Թուրքիա VS Իսրայել. Հալեպում ծանր մարտեր են ընթանում Թուրքիա VS Իսրայել. Հալեպում ծանր մարտեր են ընթանում Sputnik Արմենիա Քաղաքային մարտերի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունի։ 08.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-08T18:53+0400 2026-01-08T18:53+0400 2026-01-08T18:54+0400 ահմեդ ալ-շարաա սիրիա հալեպ բախումներ թուրքիա իսրայել տեսանյութեր տեսանյութ https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97582606_0:82:721:487_1920x0_80_0_0_1d74075d1d8db1e43fdcee84433cefa3.jpg.webp Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում արդեն երրորդ օրն է` ծանր մարտեր … Read more

«Մի մեղադրանք են գրել և բազմացրել, դարձրել 18 հատ»․ Բագրատ սրբազանի և մյուսների գործով փաստաբան

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, երբ որոշվում էր հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, պաշտպանական և մեղադրող կողմերի միջև բանավեճ տեղի ունեցավ այն հարցով, թե արդյոք ապացույցների անհատականացման անհրաժեշտություն կա՞, թե՝ ոչ։ Հանրային մեղադրողները պնդեցին․ «Անհրաժեշտություն, որ անհատականացվի յուրաքանչյուր ապացույց, այս փուլում բացակայում է։ Անհատական ապացույցների ներկայացում չի իրականացվելու»։ Պաշտպանական կողմը պնդեց, որ դրա … Read more

Թեհրանը տարածաշրջանային բալանսավորման օղակ է․ վերլուծաբանը կարևորում է Իրանի փոխարտգործնախարարի այցը Հայաստան

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համար։ Նշվում է, որ նախատեսվում է իրանցի դիվանագետի հանդիպումը հայ պաշտոնակցի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Կողմերը քննարկելու են երկու երկրների գործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։ Անդրադարձ կկատարվի նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության … Read more

Գիտնականները զգուշացնում են ուրբաթ օրը սպասվող մագնիսական փոթորիկների մասին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ИКИ) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ ուրբաթ օրը կեսօրին սպասվում են նվազագույն մագնիսական փոթորիկներ՝ Երկրի կողքով միջին չափի պլազմայի արտանետման պատճառով։ «Վաղը կեսօրին սպասվում են նվազագույն մագնիսական փոթորիկներ՝ G1,՝ հունվարի 6-ին Արեգակից հեռացած միջին չափի պլազմայի արտանետման պատճառով»,- նշել են գիտնականները։ Նրանք հավելել են, որ պլազմային ամպի ուժեղ կողմնային տեղաշարժի … Read more