Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, ապա կանցնի Վրաստանի տարածքով, որից հետո կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։

Մեկնարկել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Eurosatory 2026» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի հավաքագրման փուլի բացման մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ «Eurosatory»-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և … Read more

Իրանի վրա հարձակման դեպքում պատերազմը տարածաշրջանային հակամարտության կվերածվի․ Խամենեի

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման դեպքում պատերազմը կվերաճի տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հաղորդում է Reuters-ը։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջան նավերի տեղափոխման մասին հայտարարություններին՝ Խամենեին ընդգծել է, որ «իրանական ժողովուրդը չպետք է վախենա դրանից»։ Նրա խոսքով՝ Իրանը որևէ երկրի վրա հարձակման նախաձեռնող չէ և չի ցանկանում պատերազմ, սակայն «իրանական … Read more

Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 4 սեթում ուժեղ գտնվեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչից՝ 2:6, 6:2, 6:3, 7:5։ Մրցախաղը տևեց 3 ժամ 2 րոպե։ 38-ամյա Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ պարտվեց Australian Open-ի եզրափակիչում։ 38-ամյա սերբ թենիսիստն … Read more

Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոսանքի գինը կզեղչեն

Հայաստանի էլեկտրական ցանցերը 50 տոկոսով կզեղչի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը։ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Եկեղեցու հոգևոր տեսուչին՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին, ով միացել է Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու բարեկարգման ծրագրին։ Նամակում նշվում է, որ ՀԷՑ-ը 2025 թվականի դեկտեմբեր ու 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 տոկոսը։

Հայ Եկեղեցու թուլացմանն ուղղված այս քայլերը օբյեկտիվորեն համընկնում են տարածաշրջանային հակահայ օրակարգերի հետ․ ԱԺԲ

Վերջին օրերին ականատես ենք լինում գործող կոլաբորացիոն ռեժիմի հերթական վտանգավոր քայլերին՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացմանը։ Մասնավորապես՝ խոր մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, այն հոգևոր հայրերի, որոնք տարիներ շարունակ ծառայել են զինծառայողներին՝ նրանց կողքին լինելով ծառայության ծանրագույն պահերին, պատերազմական և հետպատերազմական … Read more

Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը. կա վիրшվոր

Այսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով … Read more

Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս

ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, թե ինչ հիմքով է Երևանը Դամասկոսին փոխանցել ցմահ դատապարտված վարձկաններին։ Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային հանձնեցին ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին՝ դա բացատրելով նրանց հետագա պատիժը հայրենիքում կրելով: Դեռևս 2025 թվականի սեպտեմբերի վերջին Sputnik Արմենիան հարցում … Read more

Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Թումանյան փողոցում ավտոմեքենայի մասնակցությամբ նորատունկ ծառի վնասման հերթական դեպքն է գրանցվել: Ծառն արմատային համակարգից ամբողջությամբ շարժվել է: Վնասվածքն ամենայն հավանականությամբ կհանգեցնի ծառի կենսունակության կորստին: Դեպքի փաստով կազմակերպությունը կդիմի ՆԳՆ ոստիկանություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք խնամքով վերաբերվել մայրաքաղաքի բուսազանգվածին», – նշված է հայտարարության մեջ: … Read more

Թեհրանը զգուշացնում է տարածաշրջանային հակամարտության մասին, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, դա կվերածվի տարածաշրջանային հակամարտության: Այդ մասին կիրակի օրը հայտնել են պետական լրատվամիջոցները՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման ֆոնին: Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքնեչը չեն անհանգստացնում Իրանի ժողովրդին: Ապա հավելել է, որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, … Read more