Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին

Թումանյան փողոցում մեքենան վնասել է նորատունկ ծառին

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Թումանյան փողոցում ավտոմեքենայի մասնակցությամբ նորատունկ ծառի վնասման հերթական դեպքն է գրանցվել: Ծառն արմատային համակարգից ամբողջությամբ շարժվել է: Վնասվածքն ամենայն հավանականությամբ կհանգեցնի ծառի կենսունակության կորստին:

Դեպքի փաստով կազմակերպությունը կդիմի ՆԳՆ ոստիկանություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք խնամքով վերաբերվել մայրաքաղաքի բուսազանգվածին», – նշված է հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment