Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Քննարկվելու է չորս հրատապ խնդիր՝ «Սպառնալիքներ միջազգային կարգին. Գրենլանդիայի դեպքը», «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին՝ հրադադարից … Read more

Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մարգարա

Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական և դրական ազդեցություն տնտեսության վրա, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյան սահմանային «Մարգարա» անցակետ շրջայցի ժամանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Ակնհայտ է, որ տնտեսվարողների համար բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, երբ, լինելով ծովային ելք չունեցող երկիր, միևնույն ժամանակ չորս սահմաններից երկուսը փակ են։ Ինչպես գիտեք, մենք մեծապես կախված … Read more

Վարորդական իրավունքից մարդկանց զրկելը չի կարող ելք լինել. աշխատել է պետք

Առատ տեղումների պատճառով երկրում առաջացած կոլապսի ու մեծ թվով ավտովթարների (նաև մահացու ելքով) ֆոնին Նիկոլը խոսել է Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի նվազման մասին: «2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Եվ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները և մեր եզրակացությունը միանշանակ է, պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա … Read more

Հնդկաստանը ԵՄ-ի հետ համաձայնագրով կնվազեցնի մեքենաների ներմուծման մաքսատուրքերը մինչև 40%. Reuters

Հնդկաստանը նախատեսում է նվազեցնել Եվրոպական միությունից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքը՝ ներկայիս 110%-ից այն հասցնելով 40%-ի։…

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի ուղղությամբ. Կոբախիձե

Քաղաքականություն 26.01.2026 | 13:58 Այսօր, երբ աշխարհը գտնվում է առևտրային ուղիների վերագնահատման գործընթացում, Վրաստանը դառնում է տարածաշրջանային կայունության և լոգիստիկայի կենտրոն, և մաքսային ոլորտում ընթացող բարեփոխումները կարևորագույն նշանակություն ունեն այս գործընթացում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Միջազգային մաքսային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ Վրաստանում հաջողությամբ ներդրվել է Եվրամիության հետ … Read more

«Մկրտիչ սրբազանի գործով մեղադրանքի կողմը դատարանին խաբելով՝ կորզել է կալանքը․ այն անհապաղ ենթակա է վերացման»

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը։ Նշենք, որ Մկրտիչ սրբազանը Վեհափառի քրոջ որդին է։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ Հ1-ի եթերում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, թե իր վերադասը, այսինքն՝ … Read more

ArmDay.am | Մահացել է Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։  Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ 17․00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Ռոբերտ Նազարյանը 70 տարեկան էր։

Միրզոյան․ Պատրաստ ենք Հնդկաստանի հետ զարգացնել նոր հավակնոտ նախաձեռնություններ

26 հունվարի 2026 – 13:54 AMT PanARMENIAN.Net – ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է Հնդկաստանի հետ զարգացնել նոր հավակնոտ նախաձեռնություններ։ Այդ մասին նա նշել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանկարին Հանրապետության օրվա առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում: «Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե անգամ ընդունենք մեր կարգալույծ լինելը, դա դեռ չի զրկում մեզ եկեղեցու զավակ լինելուց․Ստեփան Ասատրյան

Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը Դատական նիստին որպես տուժող են ներկայացել կարգալույծ քահանաներ՝ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը ։ Ստեփան Ասատրյանը ելույթի ընթացքում նշել է, որ իրենց կարգալույծ լինելն ընդունելու դեպքում նրանք չեն զրկվում Հայ առաքելական եկեղեցու զավակ լինելուց։ Մանրամասները՝ տեսանյութում․   

Սպասվում է մառախուղ, մերկասառույց. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄհունվարի 26-31-ը‼️Ուշադրություն ‼️🔻 Հունվարի 26-ի ցերեկը, 27-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 27-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 26-ի … Read more