Վարորդական իրավունքից մարդկանց զրկելը չի կարող ելք լինել. աշխատել է պետք



Առատ տեղումների պատճառով երկրում առաջացած կոլապսի ու մեծ թվով ավտովթարների (նաև մահացու ելքով) ֆոնին Նիկոլը խոսել է Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի նվազման մասին: «2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Եվ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները և մեր եզրակացությունը միանշանակ է, պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է, այսինքն խմածություն ունեցող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:

Ի՞նչ է ասում վիճակագրւթյունը: Այն ասում է, որ վերջին տարիներին գրանցված պատահարների թիվը բավական մեծ է, իսկ դրանց զոհ գնացածների թիվը ևս լավատեսության հույս չի ներշնչում: Այո, 2025-ի տվյալներով՝զոհերի թիվը 283 է, բայց դա ևս մեզ համար մեծ թիվ է: Նիկոլը մոռացել է նշել մի շատ կարևոր ցուցանիշ՝ ընդհանուր վթարների քանակը: Այսպիսով՝ 2025-ի առաջին 9 ամիսներին արձանագրվել էր պատահարների մոտ 10.7% աճ, ինչի հիմքում կան շատ հստակ պատճառներ, և մեքենաների թվի ավելացումը, որի մասին նշել էր Նիկոլը, այդ պատճառներից միայն մեկն է: Մասնավորապես՝ կարևորագույն գործոն է ենթակառուցվածքների և ճանապարհների կահավորման հետ կապված խնդիրները. նորոգված ճանապարհները, որոնցով հաճախ պարծենում են ՔՊ-ականները, հաճախ չեն ունենում պատշաճ լուսավորություն, գծանշումներ կամ արագությունը զսպող մեխանիզմներ: Շատ մեծ խնդիր է նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկողության հարցը, ինչը ևս պետական թերացման հետևանք է: Ինչպես նաև շատ կարևոր է հասկանալ, որ, երբ ձմռան ամսիներին ճանապարհները բառացիորեն բրախված վիճակում են հայտնվում, ինչպիսին այս տարի ասենք երևանյան ճանապարհներն են,պատահարների ու դրանց հետևանքով ի հայտ եկած զոհերի թիվը չի կարող նվազել:

Այնպես որ՝ վարորդական իրավունքից մարդկանց զրկելը չի կարող ելք լինել. աշխատել է պետք, այլ ոչ թե անիմաստնտեղը իբր փիառվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment