Էրդողանը «կգրավի՞» Երուսաղեմը

1in.am Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հանդես է եկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմավորման և Վաշինգտոնի հարաբերությունների մասին պարզաբանումներով: Այդ մասին հայտնել է իշխանամետ Turkiye պարբերականը: Ամերիկացի դիվանագետը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական «ինքնավարությանը» երբեք «ռազմական աջակցության խոստում չի տվել ոչ արտաքին հարձակման, ոչ Սիրիայի … Read more

ՖՈՏՈ․ Վարչապետն ընդունել է Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։ Վարչապետը կարևորել է Կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։ Քննարկվել են ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Սիի օրոք ոչ ոք ապահովագրված չէ Չինաստանում

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը իր ամենամոտ դաշնակիցներից մեկին՝ գեներալ Ժանգ Յուսիային (Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ավագ փոխնախագահ, քաղբյուրոյի անդամ) հետաքննության է ենթարկել «լուրջ կարգապահական և իրավական խախտումների» կասկածանքով։ Միաժամանակ հետաքննվում է նաև ԿՌՀ համատեղ շտաբի պետ Լյու Չժենլին։ Սա Սիի տարիների հակակոռուպցիոն մաքրումների ամենադրամատիկ դեպքերից մեկն է՝ հասնելով նույնիսկ իր ամենամերձ շրջապատին և «իշխանական ընտանիքի» անդամ … Read more

Մեկ շաբաթում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ

26 Հունվարի, 2026 Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը. «Հունվարի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 691 դեպք, որից 182-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 60, փլուզման, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 6-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 1-ական, ձնաբքի՝ 17, մերկասառույցի՝ 36, թունավորման` 8, դժբախտ պատահարի՝ 2, զինամթերքի հայտնաբերման՝ 7, կեղծ ահազանգի՝ … Read more

Օդի որակի մոնիթորինգի դիտակայանի ձեռք բերման համար առաջիկա ամիսներին մրցույթ կհայտարարվի. Մաթեւոսյան

«Սեւան» ազգային պարկում 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 61-ը՝ 2025 թվականին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: «2020-2025թթ. լուծվել է 143 պայմանագիր՝ ընդհանուր 251 հա տարածքով, որից միայն 33 պայմանագիրը լուծվել է 2025 թվականին ընդհանուր 79 հա տարածքով: 2021-2025թթ ապամոնտաժվել է 148 ապօրինի շենք, որից 2025-ին՝ … Read more

Հայտարարություն․ Դիտորդների սահմանափակումներն անընդունելի են

26 հունվարի 2026 – 18:03 AMT PanARMENIAN.Net – «Իշխանությունների հակակշռման Հանրային դաշինքը», անդրադառնալով հունվարի 23-ին ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխություններին, հայտարարել է, որ դիտորդների սահմանափակումներն անընդունելի են: Նշվում է, որ նախագիծը դիտորդական առաքելությունների գործունեությունը ոչ թե ուղղակիորեն արգելում է, այլ սահմանում է այնպիսի սուբյեկտիվ, վարչարարական և իրավական խոչընդոտներ, որոնք կարող են էապես թուլացնել ընտրությունների … Read more

«Պոլիշինելի գաղտնիքի» հակառակ կողմը

26.01.2026 | 18:02 «Հրաժեշտի քաղաքական գազել» Չեմ կարող ասել՝ ինչու՞, բայց այնպիսի կանխազգացում ունեմ, որ մարգարեական է Լևոն Ջավախյանի Facebook-յան հերթական գրառումը «Non grata» (25․01․2025) վերտառությամբ, նվիրված de jure (բայց ո՛չ երբեք de facto) վարչապետին։ Ով՝ ինչպես, չգիտեմ, բայց ես ընկալեցի այն որպես «Հրաժեշտի քաղաքական գազել», գրված արձակ ոճով։ Առկա են գազելին բնորոշ բոլոր տարրերը, թե՛ գրվածքի … Read more

Հայաստանը 5 մասնակից կունենա ձմեռային Օլիմպիական խաղերում

Հայաստանը հինգ մասնակից կունենա 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։ Իտալիա կմեկնեն դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և Կարինա Ակապովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան փետրվարի 6-22-ին իտալական Միլանում ու Կորտինա դ՛Ամպեցոյում։

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Ռոբերտ Նիկոլայի Նազարյանը ծնվել է 1956թ. հունիսի 26-ին Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 46 դպրոցը, 1978 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը՝ «Ինժեներ-շինարար» մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունը. 1978-1986թթ. – Երևանի տնաշինական կոմբինատ՝ վարպետից մինչև տնօրեն։ 1986-1987թթ. – Երևանի խոշոր պանելային գործարանի տնօրեն։ 1987-1988թթ. – … Read more