Չինաստանի նախագահ Սի Ծինփինը իր ամենամոտ դաշնակիցներից մեկին՝ գեներալ Ժանգ Յուսիային (Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ավագ փոխնախագահ, քաղբյուրոյի անդամ) հետաքննության է ենթարկել «լուրջ կարգապահական և իրավական խախտումների» կասկածանքով։ Միաժամանակ հետաքննվում է նաև ԿՌՀ համատեղ շտաբի պետ Լյու Չժենլին։
Սա Սիի տարիների հակակոռուպցիոն մաքրումների ամենադրամատիկ դեպքերից մեկն է՝ հասնելով նույնիսկ իր ամենամերձ շրջապատին և «իշխանական ընտանիքի» անդամ բարձրաստիճան զինվորականին, ում հետ Սին երկար տարիներ սերտ կապեր է ունեցել։
Reuters-ը գրում է, որ այս քայլը ցույց է տալիս՝ «ոչ ոք անվտանգ չէ», Սին ավելի է կենտրոնացնում իշխանությունը, վերացնում հնարավոր անհավատարմության կենտրոնները և կենտրոնական ռազմական հանձնաժողովի վերին հրամանատարությունը գրեթե ամբողջությամբ թարմացնում իրեն հավատարիմ կադրերով։
Բանակի ղեկավար կազմը զգալիորեն թուլացել է, հրամանատարության շղթան դարձել ավելի անթափանց, ինչը մոտ ապագայում (մինչև 2027-ի կուսակցական համագումարը) Թայվանի նկատմամբ լուրջ ռազմական էսկալացիայի հավանականությունը նվազեցնում է։
Ըստ Reuters-ի՝ այս մաքրումը Սի Ծինփինի իշխանության ամրապնդման ամենաուժեղ ցուցիչներից մեկն է վերջին տարիներին։
