Aurora News | Եվրամիությունը մերժում է Իրանի բոլոր մեղադրանքները

Եվրամիությունը մերժում է Իրանի բոլոր մեղադրանքները՝ ԵՄ անդամ պետությունների զինված ուժերին ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու վերաբերյալ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին։ «Մենք ամբողջությամբ մերժում ենք ԵՄ զինված ուժերին ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին հայտարարությունը և համապատասխան մեղադրանքները։ ԵՄ դեսպաններին կանչելու վերաբերյալ հիշեցնում եմ, որ Վիեննայի կոնվենցիան նման գործողություններ է նախատեսում … Read more

Aurora News | Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ․-ից աճել է ավելի քան 4,4 անգամ․ Պապոյան

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018 թ․ 150 մլրդ դրամից 2025 թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն աճել է ավելի քան 4,4 անգամ։ Նույն ժամանակահատվածում շուկայում գործարքների ծավալն աճել է +3,8 անգամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Բաժնետոմսերի շուկան ևս զգալի զարգացում է ունեցել 2018-2025 թթ․ ընթացքում՝ 2018 … Read more

Aurora News | Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փետրվարի 2-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Հարգելի՛ … Read more

«Միջնորդելու ենք կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, միայն թե կալանք չլինի». Արսեն Բաբայան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե չեմ սխալվում 2021 թվականին այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով և ոչ թե էլեկտրոնային համակարգով: Բայց, միևնույն է, այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ պիտի այբբենական կարգով ընտրվի և ոչ թե կամայական՝ ում ուզես»,- Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննությունից առաջ դատարանի բակում լրագրողների հետ … Read more

Կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն․ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի քույրը (տեսանյութ) Կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն․ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի քույրը (տեսանյութ)

Կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն․ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի քույրը (տեսանյութ) Կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն․ Մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի քույրը (տեսանյութ)

Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը․ «Մեր ձևով» շարժման խոսնակ

Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին, այս մասին գրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: «10% հարկ՝ փոքր բիզնեսին՝ հավասար է հարված աշխատող մարդուն։ ՔՊ-ական կառավարությունը 2025-ից կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10 %։ Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում, և ո՞ւմ է վնասում․ ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին։ Փոքր խանութը չի դիմանում։ Արհեստավորը … Read more

Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Վաղուհաս գյուղի եկեղեցին․ «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը՝ հրապարակելով համապատասխան կադրեր։ Նկարներում երևում է, որ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։ Հիմնադրամը ցավով արձանագրել է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք չեն նկատում … Read more

Սիրիական ուժերը մտել են Հասակե

Սիրիայի կառավարական ուժերն այսօր մուտք են գործել քրդերով բնակեցված խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հասակե։ Reuters-ի տեղեկություններով՝ քաղաք է մուտք գործել Սիրիայի ՆԳՆ կազմում գործող ստորաբաժանումներից մեկի առնվազն 30 զրահամեքենա։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը կենտրոնական իշխանությունների և սիրիացի քրդերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Դրանց համաձայն՝ երկրի քրդաբնակ շրջաններում տեղակայվում են Սիրիայի ՆԳՆ և անվտանգության … Read more

«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ հաղթանակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» հաղթանակի է հասել «Ֆուլհեմի» նկատմամբ (3-2)։ Նշենք, որ Մայքլ Քարիկի գլխավորությամբ ներքին առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել` բարձրանալով 4-րդ հորիզոնական։ «Ֆուլհեմը» 34 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։