Սիրիական ուժերը մտել են Հասակե

Սիրիայի կառավարական ուժերն այսօր մուտք են գործել քրդերով բնակեցված խոշորագույն քաղաքներից մեկը՝ Հասակե։

Reuters-ի տեղեկություններով՝ քաղաք է մուտք գործել Սիրիայի ՆԳՆ կազմում գործող ստորաբաժանումներից մեկի առնվազն 30 զրահամեքենա։ Դա տեղի է ունեցել ուրբաթ օրը կենտրոնական իշխանությունների և սիրիացի քրդերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Դրանց համաձայն՝ երկրի քրդաբնակ շրջաններում տեղակայվում են Սիրիայի ՆԳՆ և անվտանգության ծառայության ուժերը, քրդական ջոկատները ներգրավվում են կառավարական բանակի կազմում՝ առանձին դիվիզիայի տեսքով։

Leave a Comment