Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչք

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Այգեպատ գյուղում վարձակալած տանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ շշալցնում և վաճառում է կեղծ խմիչք։ Նույն օրը ոստիկաններն այցելեցին Այգեպատ։ Ընդունելով, որ ոստիկանների տեղեկությունը ճիշտ է՝ 41-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց ներկայացնել կեղծ խմիչքն ու կեղծ դրոշմանիշները։ Արարատի … Read more

Արագածի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

Արագածի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Աջակցիր «Ա1+»-ին Փետրվարի 3-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։   Արագածի, Գավառի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Թալինի, … Read more

Հարկավոր համադրել Եկեղեցու ինքնավարությունը և արդար դատաքննության սկզբունքներ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է ընդգծել, որ հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, հասարակական տարբեր խմբերի թիրախավորող, պիտակավորող և ատելություն սերմանող ձևակերպումներով։ Ընտրությունների նախաշեմին նման խոսքի տեսակներն առավել լայն տարածում են ստանում և քաղաքական բանավեճի անբաժանելի մասն են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ այդ հանգամանքն անընդունելի է և պետք է արժանանա … Read more

что готовят за спиной Армении

Тигран Хзмалян, руководитель Европейской партии Армении           Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь     #noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV … Read more

Ինդոնեզիայում Պուտինի այցին սպասում են առաջիկա երկու տարիների ընթացքում

Ինդոնեզիայում ակնկալում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը առաջիկա երկու տարիների ընթացքում: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նանանգ Ֆադիլահը։ Այսօր լրանում է Ռուսաստանի և Ինդոնեզիայի միջև երկկողմ հարաբերությունների հաստատման 76-ամյակը։ «Ես հավատում եմ, որ մենք անպայման կզարգացնենք համագործակցությունը ապագայում։ Իմ նախագահի (Պրաբովո Սուբիանտո – խմբ.) այցից և … Read more

Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրի մասին ԱՆ-ն պարզաբանել է

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սոցցանցերում ու որոշ լրատվականներում շրջանառվող տեսանյութով ներկայացվածը, թե իբր Երևանի քաղաքապետարանի շտապօգնության բրիգադի «Արմենիա» ՀԲԿ տեղափոխած 2 անձի բուժօգնություն չի տրամադրվել, չի համապատասխանում իրականությանը: ««Արմենիա» ՀԲԿ-ի բուժանձնակազմին լավ ծանոթ այս տղամարդիկ մեկ անգամ չէ, որ ալկոհոլային ինտոկսիկացիայից դուրս գալու համար այս բուժկենտրոնում բուժօգնություն … Read more

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ։ Առաջին անգամ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, … Read more

«Ադրբեջան» գրությունը ծածկելու համար Միքայել Միքայելյանը տուգանք է վճարել

03 Փետրվարի 2026, 16:30 Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ է կիրառել հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի նկատմամբ այն բանից հետո, երբ նա կպչուն ժապավենով փակել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորը։ Մարզիկը այդ քայլի համար տուգանվել է 100 շվեյցարական ֆրանկով (մոտ 49 հազար դրամ), որը … Read more