Հայաստանը և Ադրբեջանն ապրանքախմբերի նախնական ցանկեր են փոխանակել, դեռևս ուսումնասիրության պրոցես է. Փաշինյան

Հիմա պրոցեսներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը պոնտեցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, «ինչ վաճառելու» և «ինչ գնելու» հարցով են հետաքրքրված, և պրոցեսը գնում է: Երբ նորություններ կլինեն, կիմանաք, այսինքն՝ կա քննարկում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը հետաքրքրվա՞ծ է հայկական ապրանքներ ներկրելով, եթե՝ այո՛, կոնկրետ ո՞ր … Read more

Ինձ համար արժանապատվությունն ու հայրենիքը ամեն ինչից վեր են․ Միքայել Միքայելյան

08 Հունվարի 2026, 14:34 Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայում անցկացված հեղինակավոր Tour de Ski մրցաշարի փուլերից մեկից հետո հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Քննարկումների պատճառ էր դարձել այն, որ մարզիկը փակել էր մրցումների պաշտոնական հովանավորի՝ Ադրբեջանի լոգոտիպը։ «Радио Свобода» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում 26-ամյա մարզիկը պատմել է, որ մեկնարկային համազգեստը ստացել է մրցումից ընդամենը մի … Read more

Փաշինյանը թույլ կառավարիչ է, ով չի հասկանում էներգետիկան. Մարինա Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրառմամբ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էներգետիկ քաղաքականությունը: «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան: Մեկ բան է փոխվել, նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային … Read more

Դեկտեմբերին ունեցել ենք 139,933 զբոսաշրջիկ

Դեկտեմբերին ունեցել ենք 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության լավագույն ցուցանիշն է, այսինքն՝ չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 8-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով զբոսաշրջության թվերին: Ըստ Պապոյանի՝ տարվա 12 ամիսներից 7-ը զբոսաշրջիկների թվի առումով երբևէ լավագույնն է եղել Հայաստանի պատմության մեջ: … Read more

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգա՞ Հայաստան․ հարց՝ Փաշինյանին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգա՞ Հայաստան․ հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին ու Հայաստանի Պետութիւնը. Սուտ Նախադրութեան Մերժումը

Պատմութիւն, Ինքնութիւն եւ Ազգային Պատասխանատուութիւն Հայ հասարակական եւ քաղաքական քննարկումներու զանազան շրջանակներուն մէջ կը շրջանառուի խօսոյթ մը, որ որքան տարածուած է, նոյնքան ալ պատմականօրէն անհիմն է. իբր Հայ Առաքելական Եկեղեցին պէտք է հեռու մնայ պետական քաղաքականութենէ, մինչդեռ պետութեան թոյլատրելի է, նոյնիսկ քաջալերելի է, միջամտել Եկեղեցւոյ ներքին կեանքին։ Այս երկակի չափանիշը ոչ միայն կը հակասէ հայ … Read more

Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը

Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը Աջակցիր «Ա1+»-ին 2001 թվականի հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր (ՈԴՀՌ) ԲՀ-ի Սարյան 1ա հասցեում գործող գրասենյակում գրանցվեցին ոսկրածուծի և ցողունային բջիջների առաջին կամավոր հայ դոնորները։ Այդ օրվանից, ՀՀ կառավարության որոշմամբ՝ հունվարի 8-ը Հայաստանում նշվում է որպես Ոսկրածուծի Դոնորների օր: Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող … Read more

Թոշակը չի բավարարում նույնիսկ դեղորայքին․ քաղաքացիները դժգոհ են Փաշինյանի քաղաքականությունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թոշակները բարձրացնելուն դեմ արտահայտվել, մինչդեռ մարդիկ ընդգծում են՝ թոշակը չի բավարարում նույնիսկ դեղորայք գնելուն։ «Փաշինյանը շատ բան ասում է, իր ասածներն ով է ընդունում։ Շատ վատ վիճակում եմ, և ոչ միայն ես, այլ ամբողջ հանրապետությունը»,- նշել է քաղաքացիներից մեկը։ Հարցման մասնակիցները դժգոհում են՝ նշելով, որ 40․000 դրամը չգիտեն ինչպես … Read more

«Պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի»․ Նիկոլ Փաշինյան

«Պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել և այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է, և մենք պետք է փորձենք այդ ատրիբուտները մաքսիմալ պահել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ծառայողական մեքենաների համարանիշի փոփոխության վերաբերյալ հարցին։ «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել … Read more

Իմ վեճը կաթողիկոսի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել եմ, ես թաքուն վեճեր չունեմ․ Փաշինյան

Իմ վեճը կաթողիկոսի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել եմ, ես թաքուն վեճեր չունեմ․ Փաշինյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support