Փաշինյանը թույլ կառավարիչ է, ով չի հասկանում էներգետիկան. Մարինա Ղահրամանյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրառմամբ քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի էներգետիկ քաղաքականությունը:

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ՀՀ-ում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան:

Մեկ բան է փոխվել, նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքերը բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին:

Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն՝ ինքն է թերակատարել:

Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ»,- գրել է Ղահրամանյանը։

Leave a Comment