
Հիմա պրոցեսներ կան, որ Հայաստանը և Ադրբեջանը պոնտեցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, «ինչ վաճառելու» և «ինչ գնելու» հարցով են հետաքրքրված, և պրոցեսը գնում է: Երբ նորություններ կլինեն, կիմանաք, այսինքն՝ կա քննարկում: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը հետաքրքրվա՞ծ է հայկական ապրանքներ ներկրելով, եթե՝ այո՛, կոնկրետ ո՞ր ապրանքների շուրջ քննարկումներ կան:
«Գիտեմ, որ ապրանքախմբերի նախնական ցանկեր են փոխանցվել: Դեռևս ուսումնասիրության պորցես է»,-ասաց Փաշինյանը: