Ամուրի անթառամ երգը

14.01.2026 | 15:22 Իմ աչքերը ճանաչում են արև աչքերդ: Իմ ձեռքերը ճանաչում են գեղոն ձեռքերդ: Իմ շուրթերը ճանաչում են շուրթերդ ծիրան: Իմ ձայնը ճանաչում է ձայնդ լուսնահար: Իմ հոգին ճանաչում է աստղավառ հոգիդ: Իմ երազը ճանաչում է երազդ կոկոն: Իմ նետերը ճանաչում են խուսանավումը քո: Իմ հավատը ճանաչում է անհավատությունդ:- Քայլերս երբեք չեն ճանաչի քո քայլերը փութկոտ, … Read more

Ըստ B-READY 2025 վարկանիշային զեկույցի՝ Հայաստանը զբաղեցնում է 37-րդ դիրքը 101 երկրների շարքում

Համաշխարհային բանկի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված B-READY 2025 վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 66․7 միավոր, ինչը 6․6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը։ Հրապարակված տվյալների հիման վրա՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է հաշվարկ, համաձայն որի Հայաստանը զբաղեցնում է 37-րդ դիրքը 101 երկրների շարքում։ Այս արդյունքը հաստատում է … Read more

Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է

TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։ Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։ Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում նաև լեգիտիմ թիրախի։…

8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար՝ շտապբուժօգնությունը դառնալու է վճարովի. Ռուբեն Գրիգորյան

Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչը: 8-ից ավել կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի: Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: 9 կանչի համար գինը սահմանվել է 10,000 դրամ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: «Ըստ մեր վիճակագրության՝ Երևան քաղաքի բնակչության շուրջ 99 տոկոսը … Read more

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքին

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք … Read more

Արաքսիա Սվաջյանը հետևել է ավարտական քննության ընթացքին

12-րդ դասարանի սովորողներն այսօր հանձնում են 2025-2026 ուսումնական տարվա առաջին փուլի պետական ավարտական վերջին քննությունը՝ «Հայոց պատմություն» առարկայից: Քննության ընթացքին հետևելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 2 ավագ դպրոց: Նա շրջել է քննասենյակներում, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպմանը, զրուցել աշակերտների հետ: Արաքսիա Սվաջյանը բոլորին հաջողություն է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանք … Read more

Ղրղըզստանում առաջարկում են Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարել

Ղրղըզստանում քննարկվում է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովին անցանկալի անձ հայտարարելու և նրա մուտքը երկրի տարածք արգելելու հարցը։ Այս մասին այսօր հայտնել է Ղրղըզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասքատ Ալագոզովը՝ նշելով, որ նման առաջարկով է հանդես եկել երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Անցած շաբաթավերջին Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հաղորդումներից մեկում Սոլովյովը Կենտրոնական Ասիան «ռուսական տարածաշրջան» էր … Read more

Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է թեթեւացնել Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը եւ կրճատել գործերի քննության ժամկետները

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 14-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Նախարարի տեղեկացմամբ առաջարկվում է ամրագրել երկու առանցքային կարգավորում, որոնք … Read more

Պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար

Նախագծով առաջարկվում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան  բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս  նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ,  ծնողական իրավունքների իրականացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, … Read more

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան վիզայի աջակցության հարցով ԿԳՄՍ նախարարություն չի դիմել. փոխնախարար

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով վիզայի աջակցություն ստանալու հարցով չի դիմել ՀՀ կրթության,…