Ըստ B-READY 2025 վարկանիշային զեկույցի՝ Հայաստանը զբաղեցնում է 37-րդ դիրքը 101 երկրների շարքում

Ըստ B-READY 2025 վարկանիշային զեկույցի՝  Հայաստանը զբաղեցնում է 37-րդ դիրքը 101 երկրների շարքում

Համաշխարհային բանկի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված B-READY 2025 վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը, ընդհանուր առմամբ, ստացել է 66․7 միավոր, ինչը 6․6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը։

Հրապարակված տվյալների հիման վրա՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է հաշվարկ, համաձայն որի Հայաստանը զբաղեցնում է 37-րդ դիրքը 101 երկրների շարքում։

Այս արդյունքը հաստատում է Հայաստանի դիրքը որպես դինամիկ զարգացող տնտեսություն՝ ընդգրկվելով Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում։

Leave a Comment