«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարին

«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» քննարկում են Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը գնելու հնարավորությունը, ով չորեքշաբթի օրը խզել էր պայմանագիրը «Չելսիի» հետ, հաղորդում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ 31-ամյա վինգերը ցանկանում է նոր ակումբ գտնել և պատրաստ է նույնիսկ աշխատավարձից եռակի կրճատման։ Նախկինում հաղորդվել էր, որ Սթերլինգով հետաքրքրված է նաև «Նապոլին»։ Անգլիացին այս մրցաշրջանում դեռևս ոչ մի խաղ … Read more

«Աջակցության նպատակը Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է»․ ԵՄ խորհուրդ

Եվրոպական խաղաղության հիմնադրամի այս օգնության միջոցառումը ևս մեկ քայլ է դեպի ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն։ Այս մասին ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մեկնաբանելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջականերում Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը։ «Այս միջոցառմամբ ԵՄ-ն ցույց է … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների միջոցառումների  ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, … Read more

Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի հարվածն Իրանին. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260130/turqian-pvordzum-e-kankhel-amn-i-harvatsn-iranin-zlm-98248326.html Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի հարվածն Իրանին. ԶԼՄ Թուրքիան փորձում է կանխել ԱՄՆ-ի հարվածն Իրանին. ԶԼՄ Sputnik Արմենիա Թերթը պնդում է, որ Թուրքիան ավելի շատ ջանքեր է գործադրում, քան Իրանը։ 30.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-30T13:22+0400 2026-01-30T13:22+0400 2026-01-30T13:22+0400 թուրքիա իրանի իսլամական հանրապետություն ամն միջազգային զարգացման գործակալությունը (usaid) https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/11/90216731_0:380:2730:1916_1920x0_80_0_0_74d9c599aed334f54bc455100f5954ae.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական … Read more

Ռուսաստանի հետ հաջորդ հանդիպման օրը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ամսաթիվը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ ինչպես գրում է ТАСС-ը, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ համաձայնագրում նշված է՝ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ «Ես չգիտեմ, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար կիրակի օրը։ Մենք … Read more

Ռումինիայի նախագահը մերժել է Մոլդովայի հետ միավորման վերաբերյալ հանրաքվեի գաղափարը

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը մերժել է Մոլդովայի հետ միավորման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Դա անտեղի է, քանի դեռ Մոլդովայի Հանրապետությունում նման կամք չկա», — հայտարարել է նա լրագրողներին Ֆոքշանի քաղաքում, որտեղ մասնակցում էր Միավորման օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նախագահ Դանը նշել է, որ Ռումինիան աջակցում է հարևան երկրին Եվրոպական միություն անդամակցելու նրա … Read more

Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի արագացված մերձեցումը Եվրոպական միության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա, հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի արագացված մերձեցումը Եվրոպական միության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա։ Այս … Read more

Ինչպե՞ս օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից, եթե սմարթֆոն չունես․ Ավանեսյանի պարզաբանումը

Ինչպե՞ս օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից, եթե սմարթֆոն չունես. այսօր ԱԺ-ում պարզաբանել է նախարարը։ «Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ինքն ակտիվացնել, ապա այցելում է պոլիկլինիկա, և իր բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը»,–ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի շահառուները պետք է ապահովագրությունը պարտադիր ակտիվացնեն էլեկտրոնային … Read more

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025-ին Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025-ին

Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025-ին Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին. Որքան հարկ է վճարել երգչուհի Սիրուշոն 2025-ին

Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել․ «Սիրելի հավատացյալներ, Ուրախ ենք տեղեկացնելու, որ ս.թ. փետրվարի 1-ին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Ռուբեն Վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։ Պատարագի ավարտին կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու սրբազան արարողությանը։ Հատված օրվա սուրբգրային ընթերցումից. «Ես եմ կյանքի հացը։ … Read more