Ինչպե՞ս օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից, եթե սմարթֆոն չունես․ Ավանեսյանի պարզաբանումը

Ինչպե՞ս օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից, եթե սմարթֆոն չունես. այսօր ԱԺ-ում պարզաբանել է նախարարը։

«Եթե անձը չունի սմարթ հեռախոս և չի կարողանում ինքն ակտիվացնել, ապա այցելում է պոլիկլինիկա, և իր բժիշկը, բացելով համակարգի՝ իրեն տեսանելի դաշտը, սեղմում է համաձայնության կոճակը»,–ԱԺ-ում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի շահառուները պետք է ապահովագրությունը պարտադիր ակտիվացնեն էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով։

Leave a Comment