Ազգային թեմաները, հավատքի գաղափարը պետք է վերացնեն, ուժեղացնեն ռեպրեսիաների գործիքակազմը, որովհետև նպատակը, միակ շահը իշխանությունը պահելն է. Թևան Պողոսյան. «Փաստ»

Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը շատ փորձագետների շրջանում ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ տվել։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի պարագայում այս փաստաթուղթը ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։ «Ամեն ինչ հասկանալի է, այն սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել … Read more

Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին բուք է

20 հունվարի 2026 – 10:19 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 20-ին ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը: Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը բքի և անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում … Read more

Ուժեղացված ծառայություն Չարենցավանում․ Կոտայքի պարեկներն արձանագրել են 291 իրավախախտում

Հանրության անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցան ծառայության։Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականցրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից 1-ը՝ թմրանյութ պահելու և … Read more

Սպասվում են փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակի տրամադրման կարգում

Կրթության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումների շրջանակում Հայաստանում  սպասվում են  փոփոխություններ կրթաթոշակի տրամադրման կարգում, որոնք միտված են  բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, առաջադիմության   խրախուսմանը և սոցիալական աջակցության  թիրախայնացմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ  նոր համակարգի առանցքում միջազգային մակարդակում մրցունակ, ժամանակակից  աշխատաշուկայի  պահանջներին համապատասխան … Read more

«Տիկին Գալստյանը եկավ ու ասեց մոգական բառը, աբրակադաբրա, ամեն ինչ իր տեղը ընկավ»․ Հայկ Կոնջորյան

«Տիկին Գալստյանը եկավ ու ասեց մոգական բառը, աբրակադաբրա, ամեն ինչ իր տեղը ընկավ»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ -ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

ՀՀ ՊՆ-ն հերքում է «Հրապարակ»-ի հրապարակումները՝ դրանք որակելով որպես կեղծ տեղեկություններ

ՀՀ ՊՆ-ն հերքում է «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածները՝ նշելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «1-ին կեղծիքն այն է, թե իբր «ընտրություններին ընդառաջ, ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները, և հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան»:  Հայտնում ենք, որ լրատվամիջոցի տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի, ատեստավորման գործընթացին ցանկացած … Read more

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով. փաստաբան

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը: Երևան քաղաքի առաջին … Read more

Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում

«Հրապարակ»-ը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու և այլ ծրագրերի «մասսովկայի» մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը` «էսօր կտանք, վաղը կտանք»։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին` «մատից մի փուշ կհանի»: Բայց այլևս չեն հավատում դատարկ խոստումներին։ Մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է … Read more

Մենք կբացենք հայ-ադրբեջանական սահմանը. հաջորդ անգամ կլինեն հանդիպումներ հայ-ադրբեջանական գործարար շրջանակների միջև. ՀՀ նախագահ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հանդիպում կկայանա  Հայաստանի և Ադրբեջանի գործարար շրջանակների միջև, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում  «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային նիստի իր ելույթում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում ոչինչ չկա Վահագն Խաչատուրյանի այս ելույթի մասին, իսկ ադրբեջանական APA-ն այն արդեն տարածել է։ «Իմ քաղաքական կարիերայի ընթացքում … Read more