Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները․ Դոնալդ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ըստ իր տեղեկությունների՝ Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները։ Iravaban.net-ը տեղեկանում է Reuters-ից։ Թրամփը հղում է արել «Մյուս կողմում գտնվող շատ կարևոր աղբյուրներ»։ Reuters-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ նախագահը չի բացառել նաև ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը՝ նշելով, որ իրենք շարունակելու են հետևել … Read more

Թրամփը կարծում է, որ Կուբայի կառավարության անկման հավանականությունը մեծացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայում ռազմական գործողությունը մեծացրել է Կուբայի կառավարության անկման հավանականությունը։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Reuters-ին տված հարցազրույցում։ «Հավանաբար, այո, կարծում եմ՝ այո։ Նրանք այլևս գումար չեն ստանում Վենեսուելայից», – ասել է Թրամփը՝ խոսելով Կուբայի իշխանությունների մասին՝ հավելելով, որ «փլուզման հավանականությունը մեծացել է»։ Ավելի վաղ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը … Read more

Ձեր նշաձողը հազիվ Սոլովյովն է, դրանից էն կողմ չկաք. «ՉԻ»

Հունվար 15,2026 09:30 Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. «Սիրելի ընդդիմադիրներ, էդ որ մի երկու թթու խոսք կարողանում եք Սոլովյովին ասել, դա ինքնիշխանության ու պետականության համար ատամներով կռիվ տված այս իշխանության, այդ արժեքները վերաիմաստավորած քաղաքացու և ներկայիս Հայաստանի ավելացած կշռի շնորհիվ է»: «ՉԻ». Սիրելի իշխանավորներ, էդ որ մի երկու թթու խոսք չեք կարողանում Ալիևին … Read more

Թրամփը լրագրողներին առաջարկել է 5 օրվա կաթ խմել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին կատակով առաջարկել է 5 օրվա կաթ խմել։ «Ահա մեր մոտ կաթ կա։ Արդեն հինգ-վեց օր է դրված է։ Ես այն բերել եմ, որպեսզի մամուլը կարողանա փորձել։ Կարելի է խմել ամեն ինչ»։ Այս հայտարարությունը նա արել է դպրոցական ճաշարաններում կաթի վերադարձի մասին օրենքը ստորագրելուց անմիջապես հետո։ Ըստ նոր օրենքի, դպրոցներում թույլ … Read more

Մերկասառույց, ձյուն, դժվարանցանելիություն․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

https://arm.sputniknews.ru/20260115/merkasarujc-dzjun-dzhvarancaneliutjun-inch-iravitshak-e-hanrapetutjan-tshanaparhnerin-97760999.html Մերկասառույց, ձյուն, դժվարանցանելիություն․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Մերկասառույց, ձյուն, դժվարանցանելիություն․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Sputnik Արմենիա Ջերմուկից Կապան ճանապարհը, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար։ 15.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-15T09:27+0400 2026-01-15T09:27+0400 2026-01-15T09:39+0400 ճանապարհ ձյուն մերկասառույց հայաստան եղանակ եղանակը հայաստանում եղանակի տեսություն https://cdn.am.sputniknews.ru/img/2224/41/22244116_0:85:1600:985_1920x0_80_0_0_ff644cad7024dc4e7c6d7105de2af2db.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ-ում կան փակ և … Read more

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:   Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ապարանի, … Read more

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից կգործարկի Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն: Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և … Read more

Թիրախում ոչ միայն Ռուբինյան Ռուբիկն է

ՌԴ-ից ոչ պաշտոնապես արձագանքել են Սոլովյովի՝ Հայաստանում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու հնարավոր անհրաժեշտության մասին սկանդալային հայտարարությանը՝ բարձրացնելով բավական լեգիտիմ հարցեր՝ ուղղված ՔՊ-ին. հայազգի Սեմյոն Բաղդաարովը, մասնավորապես, հարց էր բարձրացրել՝ ո՞ւր էր ՀՀ իշխանւթյունների «հայրենասիրությունը», երբ Թուրքիայի խորհրդարանում առաջարկում էին հայ-թուքական սահմանային անցակետը Թալեաթի պատվին անվանակոչել, կամ ո՞ւր էին ՔՊ-ականները, երբ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները Հայաստանն … Read more

Դավադրություն էր՝ Թրամփին պատերազմի մեջ ներքաշելու համար. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հերքել է երկրում վերջերս տեղի ունեցած ցույցերի ընթացքում զանգվածային զոհերի մասին պնդումները։ Fox News հեռուստաալիքի եթերում նա հաղորդավարի կողմից նշված զոհերի թվի գնահատականները՝ 2500-ից մինչև ավելի քան 12 000 ցուցարար, անվանել է անհիմն։ Նախարարի խոսքով՝ զոհերի թիվը հաշվվում է հարյուրներով։ «Երբ դրսից ղեկավարվող ահաբեկչական տարրեր մտան այս բողոքների մեջ և … Read more

ԶԼՄ-ն հայտնել է Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների հնարավոր միավորման մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկում են առողջապահության նախարարության հետ միավորման և մեկ միասնական կառույց ստեղծելու նախագիծը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական կառույց, որը հավակնում է գլխավորել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը համակարգի ներսում դժգոհությունների տեղիք է տվել։ Իրականացվող փոփոխությունն աշխատակիցների շրջանում դիտարկվում է որպես իշխանության … Read more