Թրամփը կարծում է, որ Կուբայի կառավարության անկման հավանականությունը մեծացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վենեսուելայում ռազմական գործողությունը մեծացրել է Կուբայի կառավարության անկման հավանականությունը։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Reuters-ին տված հարցազրույցում։

«Հավանաբար, այո, կարծում եմ՝ այո։ Նրանք այլևս գումար չեն ստանում Վենեսուելայից», – ասել է Թրամփը՝ խոսելով Կուբայի իշխանությունների մասին՝ հավելելով, որ «փլուզման հավանականությունը մեծացել է»։

Ավելի վաղ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել էր, որ հանրապետությունը 66 տարի է, ինչ գտնվում է Միացյալ Նահանգների հարձակման տակ և պատրաստ է պաշտպանել իր անկախությունը մինչև արյան վերջին կաթիլը։

Leave a Comment