Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար


Հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:


 


Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


 


Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


 


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


 


Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումների քանակ2

Leave a Comment