Մերկասառույց, ձյուն, դժվարանցանելիություն․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

https://arm.sputniknews.ru/20260115/merkasarujc-dzjun-dzhvarancaneliutjun-inch-iravitshak-e-hanrapetutjan-tshanaparhnerin-97760999.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2224/41/22244116_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2b7735d8fbf1900b6c0de439952eb05c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ճանապարհ, ձյուն, մերկասառույց, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն

ճանապարհ, ձյուն, մերկասառույց, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն

Բաժանորդագրվել

Ջերմուկից Կապան ճանապարհը, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը փակ են բեռնատարների համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոշ հատվածներում էլ ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ներկայացնելով իրավիճակը հունվարի 15-ի ժամը 9:00-ի դրությամբ։

«Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Հանրապետության միջպետական ավտոճանապարհները բաց են:

Հիմնադրամից վստահեցնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտը» հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment