«Մենք կունենանք երեք կարևոր նախագիծ». Թուրքիայի փոխնախագահը՝ այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն այցելել է Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգ՝ մասնակցելու 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիժատակի համար կազմակերպված միջացառմանը։ Ելույթի ժամանակ նա նաև անդրադարձել է, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Ըստ ermenihaber.am-՝ Յըլմազը մասնավորապես նշել է. «Այս շրջանում մենք կունենանք երեք կարևոր նախագիծ․ Կենտրոնական Ասիայի հետ կապ ապահովող «Զանգեզուրի միջանցքը», Իրաքի միջոցով … Read more

Դավիթ Վարդանյանը կոչ է անում Թրամփի վարչակազմին` կատարել խոստումը

Մինչ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այս ամսվա վերջին Հայաստան և Ադրբեջան կատարելիք դիվանագիտական ​​այցին, բանտարկված հայ քրիստոնյա Ռուբեն Վարդանյանի որդի Դավիթ Վարդանյանը կոչ է անում Թրամփի վարչակազմին ճնշում գործադրել այն բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք դեռևս պահվում են ադրբեջանական կալանքի տակ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո: Այս մասին փոխանցում է … Read more

Զգուշացե՛ք, ձեզ նկարահանում են․ Չինաստանի հյուրանոցներից մեկում տեսանկարել ու տարածել են զույգի սեռական ակտը

2023 թվականի մի գիշեր Էրիկը (իրական անունը չէ) սոցցանցերից մեկում, որտեղ պարբերաբար պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր էր դիտում, տեսանյութը միացնելուց վայրկյաններ անց սառել է։ Տեսանյութում պատկերված զույգն ինքն ու իր ընկերուհին են եղել։ Երեք շաբաթ առաջ նրանք գիշերել էին Չինաստանի հարավային Շենժեն քաղաքի հյուրանոցներից մեկում՝ չիմանալով, որ միայնակ չեն․ գրում է BBC-ն։ Կադրերը ֆիքսվել էին հյուրանոցի … Read more

Նորվեգիայի ոստիկանությունը հետաքննում է Նոբելյան կոմիտեի նախկին նախագահի կապերը Էպշտեյնի հետ․ Լուսանկար

Նորվեգիայի ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը (Oekokrim) հետաքննություն է սկսել նախկին վարչապետ, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախկին նախագահ Թորբյորն Յագլանդի նկատմամբ, գրել են ԶԼՄ-ները։ Յագլանդը կասկածվում է ամերիկացի ֆինանսիստ, մարմնավաճառության կազմակերպման համար դատապարտված Ջեֆֆրի Էպշտեյնի հետ կապված լուրջ կոռուպցիոն հանցագործությունների մեջ ։ «Մենք կարծում ենք, որ կան հիմնավոր հիմքեր հետաքննություն սկսելու համար, քանի որ հրապարակված … Read more

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր իրավունքների խախտման փաստերով դիմել է Եվրոպական դատարան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով, հայտնում է սրբազանի պաշտպանների թիմը: Գանգատում նշվել են Աջապահյանի՝ անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ … Read more

Միքայել Սրբազանը փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան

  tert.am. Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր իրավունքների խախտման փաստերով: Այս մասին հայտնում է Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը:   Գանգատում նշվել է Միքայել Սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը … Read more

Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով և այժմ սպասում են ձեռնարկատերերի պատասխանին. Պապոյան

Երևանը ակնկալում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում TRIPP նախագծի միջոցով կհաստատվի դեպի Բաքու ուղիղ երկաթուղային կապ.  մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ մինչև Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապի բացումը կարող են օգտագործվել այլընտրանքային հաղորդակցության տարբերակներ։ «Սա բարդ գործընթաց է,  ժամանակ է պահանջում։ Ներկայումս երկրների միջև ակտիվ առևտուր չկա, … Read more

Քաղաքացուն խոշտանգած նախկին ոստիկանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել – Armenia Today

ՀՀ ներքին գործերի նախարարության նախկին ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։ Փետրվարի 3-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Հակոբյանը ծեծի ու հայհոյանքների միջոցով ցուցմունք էր կորզում քաղաքացուց։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ տեղեկացրել էր, որ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, ծառայողի … Read more