Իրավապահ համակարգի ողջ ֆանտասմագորիան, սյուրրեալիզմն ամփոփված են «Սիլվայի գործով» նախագահ Սարգսյանին վերագրվող մեղադրանքի մեջ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանի իրավապահ համակարգի ողջ ֆանտասմագորիան, սյուրրեալիզմը եւ ողբերգությունն ամփոփված են «Սիլվայի գործով» նախագահ Սարգսյանին վերագրվող մեղադրանքի մեջ։ Փաստորեն, ըստ մեղադրանքի, նախագահ Սարգսյանը «հանցավոր համաձայնության» է եկել իր քաղաքական մրցակից, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որ Սիլվայից վերցրած կաշառքով փակի Երեւանում անցկացված օդապարիկների փառատոնի փուչիկների պարտքը»։

Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին։ «Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին՝ Իդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին»,-ասված է շնորհավորական ուղերձում։

Aurora News | Վաշինգտոնը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է տեղափոխել Իրանի մերձակայք․ WP

Վերջին մեկ ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները տասնյակ ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Իրանի հարակից բազաներ և Մերձավոր Արևելքում կենտրոնացրել շուրջ մեկ տասնյակ ռազմական նավեր: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան զինուժի ներկայության ուժեղացումը չի հասնում անցյալ տարվա մակարդակին, երբ իրականացվել էին հարվածներ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների դեմ, սակայն այն ԱՄՆ … Read more

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Փետրվարի 4-ին վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը: Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Աղվան Վարդանյանի, նրա կնոջ, որդու և ևս մի քանի անձի ապօրինի գույքի գործով հայցապահանջը ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել ապօրինի գույքի բռնագանձման գործով Դատախազության հերթական հայցապահանջը, որով պատասխանողի կարգավիճակ ունեն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին դաշնակցական  Աղվան Վարդանյանն ու նրան փոխկապակցված անձինք՝ կինը՝ Ցողիկ Բեժանյանը, որդին՝ Վահե Վարդանյանը, ինչպես նաև Վարդուհի Վարդանյանը, Քրիստինե Մանուկյանը։  Դատարանը հայցապահանջն ստացել է հունվարի 30-ին, գործով դատավորը Ռուդոլֆ Ավագյանն է։ Նախորդիվ հայտնել ենք, որ սույն … Read more

Աշխարհի չեմպիոնից մինչև եռակի օլիմպիական հերոս․ Գաբրիել Սարգսյան

03 Փետրվարի 2026, 22:00 Գաբրիել Սարգսյանը ծնվել է 1983 թվականին Երևանում և դեռ վաղ տարիքից դրսևորել է բացառիկ տաղանդ այն խաղում, որը նրա համար դարձել է ոչ միայն սպորտ, այլև միջոց՝ ծառայելու իր երկրին ու նրա հեղինակությանը միջազգային ասպարեզում։ Արդեն 1996 թվականին պատանի Սարգսյանը դարձել է մինչև 14 տարեկան դպրոցականների աշխարհի չեմպիոն՝ իրեն ներկայացնելով որպես … Read more

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ այս ուրբաթ կայանալիք բանակցությունների վայրը և ձևաչափը. #Axios

Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները փոխվեն երկկողմ ձևաչափի և դրանց վայրը Թուրքիայից տեղափոխվի Օման, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ «Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ այս ուրբաթ կայանալիք բանակցությունների վայրը և ձևաչափը, Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ», – նշվում է հոդվածում։ «Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման։ … Read more

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները ուղերձս կընդունեն որպես կոչ. Կանադահայոց թեմի առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցու  Կանադահայոց թեմի առաջնորդ  Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը հայ իրավաբաններին. «Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։ Ցավով և … Read more

Ձեռնափայտը դեն նետիր

03.02.2026 | 21:59 Քայլիր հանգիստ. քայլ առ քայլ: Հետզհետե կբացվի, կհայտնվի քեզ Իմ կամքը: Մշտապես շնորհակալ կլինես այն ժամանակի համար, երբ դու խաղաղության ու ապահովության մեջ էիր, թեպետ և զրկված` մարդկային հովանավորությունից: «Երբ հայրդ ու մայրդ թողնեն քեզ երեսի վրա ընկած, այդ ժամանակ Տերը պիտի բարձրացնի քեզ»: Այս չի՞ նշանակում արդյոք, որ առանց վերապահության պիտի վստահես Ինձ: … Read more