Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդից ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ,-  փոխանցում է rbc.ru-ն։ Մաչադոն նշել է, որ Թրամփը, իր կարծիքով, լիովին «հավատարիմ է Վենեսուելայի քաղաքական բանտարկյալների և բոլոր վենեսուելացիների ազատությանը», ինչպես նաև գիտակցում է հանրապետության՝ որպես ԱՄՆ-ի ուժեղ դաշնակցի ներուժը: Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին՝ … Read more

Ուշադրություն է հրավիրվել դատավորների ընտրության եւ նշանակման առումով թեկնածուների քաղաքական չեզոքությանը եւ անկախությանը

«Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունը զեկույցով դիմել է Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սաթերթվեյթին՝ ներկայացնելով Հայաստանում դատավորների անկախության վրա ազդող հիմնական խնդիրները, դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացները կարգավորող սկզբունքները, չափանիշներն ու ձեւավորված պրակտիկ մոտեցումները։ Իրավաբան, փաստաբան Առնոլդ Վարդանյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ  Կազմակերպության կողմից ներկայացված զեկույցը հիմնականում անդրադարձել է … Read more

Կոբախիձեն չի մասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին․ հրավիրված չէ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը տեղի կունենա հունվարի 19-ից 23-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում։ Նա միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել։Վրաստանի Կառավարության աշխատակազմը հաստատել է, որ Կոբախիձեն ֆորումին հրավիրված չէ։ Հարկ է նշել, որ վրացական պատվիրակությունը չի մասնակցել նաև անցյալ տարվա Դավոսի ֆորումին։ Հարևան երկիրը վերջին անգամ ներկայացված է եղել այս միջազգային … Read more

«Ոսկե գլոբուս»-ի աստղերն ընտրել են հայկական «Yeprem» բրենդի զարդերը

16 Հունվարի 2026, 13:00 Հունվարի 11-ին Լոս Անջելեսի «Beverly Hilton» հյուրանոցում կայացած 83-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում բազմաթիվ համաշխարհային աստղեր կարմիր գորգին հայտնվել են հայկական «Yeprem» բրենդի զարդերով։ Դերասանուհի Լի Ցզյուն Լին, որը կատարել է գլխավոր դերերից մեկը «Մեղավորները» ֆիլմում, ինչպես նաև ֆիլմի համապրոդյուսեր Զինզի Կուգլերը, ընտրել են սպիտակ ոսկուց պատրաստված էլեգանտ մատանիներ։ «Yeprem»-ի զարդերով … Read more

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը Թրամփին է հանձնել խաղաղության Նոբելյան մրցանակը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Այս մասին Մաչադոն հայտարարել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո։ «Ես Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնեցի Միացյալ Նահանգների նախագահին։ Սա խորհրդանշական ժեստ է Վենեսուելայի ժողովրդի անունից՝ երախտագիտություն հայտնելով իրենց ազատության նկատմամբ եզակի նվիրվածության համար»,- ասել է նա։ Գնահատեք … Read more

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել ՀԱԵ բերանորոգման ծրագրին

16 հունվարի 2026 – 12:58 AMT PanARMENIAN.Net – Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել «եկեղեցական բարենորոգման ծրագրին», որն, ըստ նրա, «անհետաձգելի հրամայական է»: Նա նշել է, որ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարից սկսած՝ կարգ ու կանոնի, բարեվարքության, եկեղեցու կառավարման, հովվական ծառայության, հոգևոր կրթության և … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոչ մեկը լրագրողներին ԱԺ-ից դուրս հրավիրելու իրավունք չունի»․ Հայկ Սարգսյան

Այսօր ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով հայտնի ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ԱԺ-ից հեռացրեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մեկը լրագրողներին ԱԺ-ից դուրս հրավիրելու իրավունք չունի։ Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին զրկել էր ԱԺ հավատարմագրումից՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին … Read more

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ. Տաթևիկ Հայրապետյան

Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։ Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել … Read more