16 հունվարի 2026 – 12:58 AMT
PanARMENIAN.Net – Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարզաբանել է, թե ինչու է միացել «եկեղեցական բարենորոգման ծրագրին», որն, ըստ նրա, «անհետաձգելի հրամայական է»:
Նա նշել է, որ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարից սկսած՝ կարգ ու կանոնի, բարեվարքության, եկեղեցու կառավարման, հովվական ծառայության, հոգևոր կրթության և եկեղեցու ճշմարիտ առաքելության մասին զանազան եկեղեցական ժողովներ են գումարվել և որոշումներ կայավցվել:
Նա ներկայցրել է այն հարցերը, որոնք մտահագիչ է համարում՝ նշելով․
- «Վեհափառ Հայրապետը, անտեսելով իր իսկ ստեղծած հանձնախմբի կարծիքը և փորձաքննության եզրակացությունը, պարտակել է Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ անպարկեշտ դեպքը։
- Ցավալիորեն իմացանք, թէ ինչպես Վեհափառը պարտադրել էր 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի եղբոր՝ կարգալոյծ Աղան Աբեղային, իր սգացյալ մոր հետ մասնակցելու իշխանությունների դեմմ քաղաքական ընդդիմադիր ցույցի։
- Վեհափառ հայրապետը որևէ ձևով չի արձագանգել իր կուսակրոնության ուխտը խախտած լինելու և զավակ ունենալու հանրային պնդումին։
- Վեհափառ հայրապետը լուռ մնաց, երբ ԱԱԾ-ն փաստեր հրապարակեց իր եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոսի օտարերկրյա գործակալ լինելու մասին։
- Մայր Աթոռը՝ հանձինս Վեհափառ հայրապետի, շարունակում է ոչ թափանցիկ և անհաշվետվողական գործելաոճը։
- Մենք, որպես Մայր Աթոռի կողմից ստեղծված կանոնադրական բարեփոխումների հանձնախմբի ատենապետ, տարիներ շարունակ աշխատել ենք թեմակալ առաջնորդների և եպիսկոպոսների հետ և համակարգել կանոնադրությունների մշակումը։ Այդ կանոնադրական նախագծերը այդպես էլ թղթի վրա մնացին, քանի որ չհրավիրվեց Ազգային-Եկեղեցական ժողով։
- Կանոնադրության չգոյության պայմաններում Վեհափառ հայրապետը նախընտրեց եկեղեցու կառավարման միանձնյա գործելաոճը՝ կամայական որոշումներ ընդունելով և իր անձին հպատակ ձևական հանձնախումբեր ստեղծելով։
- Վեհափառ հայրապետը քաղաքականացրել է եկեղեցին՝ հակադրվելով պետութեան որդեգրած խաղաղության օրակարգին։
- Ինչպես որ շատերն են պնդում, Վեհափառ հայրապետի հրամանով Մայր Աթոռը լրատուական ընդհատակյա արշավ է մղում իրեն քննադատողներին դեմ՝ վարկաբեկելով հեղինակութիւններ։
- Վերջին տարիների անհեռատէս գործունէեությունը ոչ միայն տկարացնում է մեր Մայր Աթոռը, այլև հեղինակազրկում է ՀԱԵ-ն։ Այն հեռացել է ժողովրդից՝ մատնելով նրան աղանդների ճիրաններին։
- Ի վերջյ, մեզի համար անընդունելի է Մայր Աթոռի և անձամբ Վեհափառ հայրապետի հակապետական դիրքորոշումն ու առճակատումը։
Սրանք են գլխավոր պատճառները, որոնք դրդել են մեզ միանալ ՀԱԵ բարեկարգության ծրագրին»,-ասվում է հայտարարության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները և արքեպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։