Սրբուհի Գալյանը սկզբում չէր հիշում, բայց հետո հիշեց, որ 6-7մլն պարգևավճար է ստացել, որը համարում է իր աշխատանքի դիմաց նորմալ վարձատրություն

 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի հիշում, թե ինչքան պարգևավճար է ստացել։ «Ամեն դեպքում, այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք դրա մասին ինֆորմացիան շատ բաց ու հասանելի կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում։ Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,-լրագրողների հետ զրույցում ասաց … Read more

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ․ Փաշինյան

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով վերջին տարիներին ձեռք են բերվել շատ լուրջ սպառազինություն և տեխնիկական միջոցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ վերջին շրջանում տարբեր խմբերի հրավիրում են տեղում ծանոթանալու Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինությանն ու տեխնիկային։  «Երբ մարդկանց հրավիրում ենք, … Read more

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել

Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին շեշտել է «Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»։ Խոսելով Իրանի բողոքի ակցիաների մասին, դեսպանը նշել է, որ հաջողելու դեպքում պարտվող կողմ է լինելու նաև Հայաստանը։ Խալիլ … Read more

Հայ գործընկերները մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Թեհրանի համար. Իրանի դեսպանը՝ TRIPP նախագծի մասին

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիր Ղոլամին վստահեցնում է, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարբեր ոլորտներում արագ տեմպերով առաջ է…

«Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն համակցվածության օրակարգին»․ Վասիլիս Մարագոսը ԵՄ-ի՝ TRIPP-ին մասնակցության մասին

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գնահատմամբ՝ 2026 թվականն ձեռքբերումներով է սկսվել։ Այսօր «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում նա շնորհավորեց ԵՄ-ի անունից այն աշխատանքի համար, որ կատարվել է TRIPP ծրագրի մասով։ «Մենք պատրաստ ենք մասնակցել ավելի լայն համակցվածության օրակարգին»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում կոնկրետ ծրագրերի մասով տարբեր մակարդակներում … Read more

Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրվեց Թրիփփի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Երևանն ու Վաշինգտոնը հրապարակել են Թրիփփի նախագծի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Հայկական կողմից այն ստորագրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ի կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստում մանսավորապես նշվում է․ Հայաստանը կառուցապատման իրավունքով 49 տարով Սյունիքում հողատարածք է տրամադրելու հայ-ամերիկյան ընկերությանը։ Տարածքը … Read more

«Թե ինչքան պարգևավճար եմ ստացել՝ անձնական տվյալ է»․ Արման Պողոսյան

«Որպես փոխնախարար՝ ինչքա՞ն պարգևավճար եք ստացել և ինչպե՞ս ծախսեցիք ստացած միլիոնավոր դրամները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին։ «Թե ինչքան եմ ստացել՝ դա անձնական տվյալ է։ Կհայտարարագրեմ և իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունն առաջիկայում սահմանված կարգով կհրապարակվի»,- ի պատասխան ասաց փոխնախարարը։ Արման Պողոսյանի ճեպազրույցը

Յուլիա Տիմոշենկոն մեղադրվել է կաշառակերության գործով

Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանք առաջադրեց նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կուսակցությունից մի քանի պատգամավորների դեմ, Տիմոշենկոն, բյուրոյի պնդմամբ, նախաձեռնել է քննարկումներ՝ որոշ պատգամավորներին քվեարկությունների դիմաց պարբերաբար կաշառք առաջարկելու վերաբերյալ։ «Խոսքը մեկանգամյա պայմանավորվածությունների մասին չէր, այլ համագործակցության կանոնավոր մեխանիզմի, որը … Read more

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

14 Հունվարի, 2026 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ: Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։ Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex … Read more