
«Որպես փոխնախարար՝ ինչքա՞ն պարգևավճար եք ստացել և ինչպե՞ս ծախսեցիք ստացած միլիոնավոր դրամները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին։ «Թե ինչքան եմ ստացել՝ դա անձնական տվյալ է։ Կհայտարարագրեմ և իմ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունն առաջիկայում սահմանված կարգով կհրապարակվի»,- ի պատասխան ասաց փոխնախարարը։