Չկա խնդիր, որ չկարողանանք լուծել ինքներս մեր ուժերով․ Արման Թաթոյան

Հունվար 18,2026 23:10 Ոչ թե խոստումներ, այլ ներկայություն ու հանձնառություն։ Չկա խնդիր, որ չկարողանանք լուծել ինքներս մեր ուժերով: Հաճելի էր կիրակին անցկացնել Գավառում: Մեր նորաբաց գրասենյակի հասցեն է՝ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փողոց 19 շենք, թիվ 2/1։ Արման ԹԱԹՈՅԱՆ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից … Read more

Ուկրաինան մտադիր է շրջանակային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ

Ուկրաինան հույս ունի Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգների հետ ստորագրել անվտանգության երաշխիքների վերաբերյալ շրջանակային փաստաթուղթ, հաղորդում է Financial Times-ը: Հրատարակության համաձայն՝ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ Կիևը և Վաշինգտոնը մտադիր են արդեն հաջորդ շաբաթ ստորագրել Ուկրաինայի տնտեսական բարգավաճման վերաբերյալ կարևոր փաստաթուղթ: Ստորագրումը տեղի կունենա Դավոսում: Միևնույն ժամանակ, FT-ն … Read more

Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը. կա տուժած

Հունվարի 18-ին, ժամը 15։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գոշ գյուղի սկզբնամասում բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է … Read more

«Երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով»․ Նարեկ Կարապետյան

«Երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե ամբողջ օրը թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով» ,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Իսկ ինչո՞ւ է … Read more

Ոստիկանների կատարողականը կգնահատվի ամեն տարի. նոր օրենքի նախագիծ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի տարեկան գնահատման համակարգ՝ փոխկապակցված ատեստավորման հետ։ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի արդյունքներով ոստիկանության … Read more

Aurora News | Եվրոպայի «հիմարները» հասկացե՞լ են «Կրկին մեծացնենք Ամերիկան» կարգախոսի իմաստը. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հետաքրքրվեց, թե արդյոք Եվրոպայի «հիմարները» հասկացել են «Կրկին մեծացնենք Ամերիկան» կարգախոսի իմաստը։ «Կրկին մեծացնենք Ամերիկան ​​(MAGA) = Կրկին փոքրացնենք Դանիան (MDSA) = Կրկին աղքատացնենք Եվրոպան (MEPA): Վերջապես ընկալվե՞լ է այս գաղափարը, հիմարներ», – գրել է Մեդվեդևը իր սոցցանցերի էջում։

Ահմադ ալ-Շարաան հանդիպել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանի հետ – CIVILNET

Հունվարի 18-ին Դամասկոսում նախագահ Ահմադ ալ-Շարաան հանդիպել է Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմ Բարաքի հետ, հայտնում է SANA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Ռուսաստանը մշակելու է միգրացիոն ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության կիրառմամբ

Ռուսաստանը պատրաստվում է արհեստական բանականությունը կիրառել միգրացիոն ոլորտում ռիսկերի կառավարման համար։ Այս դրույթը ներառված է Ռուսաստանի կառավարության որոշման մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկրի իշխանությունները նախատեսում են ստեղծել համապատասխան տեղեկատվական համակարգ։ Այն նախատեսվում է իրականացնել մինչև դեկտեմբերի 10-ը, իսկ պատասխանատու մարմին է նշված Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։ Աշխատանքի արդյունքներով պետք է պատրաստվի զեկույց և ներկայացվի կառավարությանը։ … Read more

Վինուս Ուիլյամսը պարտվեց 1-ին շրջանում, սակայն պայքարը կշարունակի զուգախաղերում

Թենիսի լեգենդ, ամերիկուհի Վինուս Ուիլյամսը, որը 45 տարեկանում Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հատուկ հրավեր է ստացել կազմակերպիչներից, այսօր առաջին շրջանում 7։6, 3։6, 4։6 հաշվով պարտվել է սերբ Օլգա Դանիլովիչին։ 24-ամյա սերբից վետերանի դիմադրությունը հաղթահարելու համար պահանջվել է 2 ժամ 19 րոպե։ Սակայն այս պարտությունից հետո աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ուիլյամսը չի լքի Australian Open-ը։ … Read more

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզայի դիմորդներին

ԱՄՆ դեսպանությունը ծանուցում է հրապարակել վիզայի դիմորդների համար․ Եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա Դեսպանատունը իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։ Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից։ եր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և … Read more