Մելբուռնում Կարեն Խաչանովը պարտության մատնեց երկրորդ ամերիկացուն

Հունվար 22,2026 12:47 Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում 1 ժամ 58 րոպեում 6։1, 6։4, 6։3 հաշվով վստահ հաղթանակ տարավ ամերիկացի Նիշեշ Բասավարեդդիի նկատմամբ։ Հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի իտալացի Լուչանո Դարդելիի հետ, որն իր հերթին պայքարից դուրս թողեց Արգենտինայի ներկայացուցիչ Սեբաստիան Բաեսին։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Կարեն Խաչանովի ինստագրամյան էջից … Read more

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մելբուռնում

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, 29-ամյա Կարեն Խաչանովը, որն ATP վարկանիշային դասակարգման ցուցակում 18-րդն է, Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում հինգ սեթում 4։6, 6։4, 6։3, 5։7, 6։3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 37-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միկելսենին։ Պայքարը շարունակվեց գրեթե 4 ժամ, ավելի հստակ՝ 3 ժամ 57 րոպե։ Երկրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի մեկ այլ ամերիկացու՝ Նիշեշ Բասավարեդդիի հետ, … Read more

Վինուս Ուիլյամսը պարտվեց 1-ին շրջանում, սակայն պայքարը կշարունակի զուգախաղերում

Թենիսի լեգենդ, ամերիկուհի Վինուս Ուիլյամսը, որը 45 տարեկանում Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հատուկ հրավեր է ստացել կազմակերպիչներից, այսօր առաջին շրջանում 7։6, 3։6, 4։6 հաշվով պարտվել է սերբ Օլգա Դանիլովիչին։ 24-ամյա սերբից վետերանի դիմադրությունը հաղթահարելու համար պահանջվել է 2 ժամ 19 րոպե։ Սակայն այս պարտությունից հետո աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ուիլյամսը չի լքի Australian Open-ը։ … Read more

Անդրե Աղասին կմասնակցի Ավստրալիայի բաց առաջնության բացման արարողությանը

Հայկական արմատներով ամերիկացի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին ու շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը կմասնակցեն թենիսի Australian Open-ի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 17-ին, իսկ հաջորդ օրը կմեկնարկեն Ավստրալիայի բաց առաջնության հիմնական մրցումները։ Հայտնի է, որ բացման արարողությանը կմասնակցեն նաեւ ավստրալացիներ Պատրիկ Ռաֆթերը եւ Լլեյթոն Հյուիթը։  Նրանք Աղասիի … Read more