Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանք հայտնելով Նվիրապետական աթոռների գահակալներին՝ ժողովին իրենց ներկայացուցիչներին պատվիրակելու համար։ Այնուհետև Նորին … Read more

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող nտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ «Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն … Read more

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը

Արցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված շոու-այցը դեպի բռնազավթված Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։  Սա ալիևյան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակվող համակարգված արշավի հերթական դրվագն է, որի նպատակն է միջազգային հանրության աչքին օրինականացնել Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը՝ դրանք ներկայացնելով որպես «վերածնունդ» … Read more

Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում

Կաթողիկոս և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։  Այն արձանագրել է, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում: Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արցած … Read more

Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու … Read more

Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

Ներկայումս կրկին ակտիվացել են iMessage համակարգի միջոցով ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունները: Այս մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից։ «Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող ֆիշինգային հղումներ։ Դրանց միջոցով հանցավորները փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։ Կրկին հիշեցնում … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ: Գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները … Read more

Հրազենшյին վնասվածքով զինծառայողի մարմին է հայտնաբերվել

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ 

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը․ Մայր Աթոռի ուղերձը Վեհափառին

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած ուղերձում։ «Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։ Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ … Read more

ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Այս մասին հայտնել են ՔԿ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: