«Սա ամբողջական լուծում չէ, տարբեր երկրներում գտնվող հայ երիտասարդները չեն կարողանալու վճարել այդպիսի խոշոր գումարներ ու վերադառնալ հայրենիք»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանին․ «Ես հիմա ապրում եմ ՀՀ-ում, կարո՞ղ եմ այս օրենքի շրջանակներում վճարել 15 մլն դրամ ու ազատվել զինվորական ծառայությունից»։ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը … Read more

Արցախցիներն ուզում են Երևանի կենտրոնո՞ւմ ապրել․ Արցախի պետնախարարը պատմել է փողոցում իր և Արայիկ Հարությունյանի հանդիպման մասին

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց փողոցում իր և Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պատահական հանդիպման ու զրույցի մասին։ Արցախցիներն ուզում են Երևանի կենտրոնո՞ւմ ապրել․ այսպես է պատասխանել Արայիկ Հարությունյանն Արցախի պետնախարարի հարցին, թե ինչո՞ւ են դժվարացնում արցախցիների սոցիալական վիճակը։ «Ասացի՝ մենք երբեք նման պահանջ չենք ներկայացրել, բայց մեր հայրենակիցները՝ Շիրակից … Read more

Բազմաթիվ ատամնաբուժարաններ են փակվել․ ինչո՞ւ Առողջապահության նախարարությունից չեն ստացել լիցենզիա

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ տարբեր ատամնաբուժարաններ և բժշկական հաստատություններ են փակվել հունվարի 1-ին, խնդիրը վերալիցենզավորումն է եղել։ Մեզ ահազանգած ատամնաբուժարանների աշխատակիցները նշել են, որ ընկերությունները ստիպված են եղել փակվել, քանի որ նախարարությունից չեն ստացել լիցենզիա։ MediaHub-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել, և ինչո՞ւ են փակվել ատամնաբուժարանները: «Ընկերությունները … Read more

Իրանի շուրջ իրավիճակը գնալով սրվում է

16.01.2026 | 12:50 ԱՄՆ-ը և Իսրայելը, ըստ էության, արդեն համաձայնեցրել են Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի ծրագրերը։ Փաստացի միջազգային իրավունքի բացակայության և վերջին շրջանում «ողջախոհության քաղաքական սահմաններում» տեղի ունեցած տեկտոնական տեղաշարժերի պայմաններում Իրանի դեմ հարվածները թվում են գրեթե անխուսափելի։ Բողոքի ալիքը նվազում է, սակայն տեսականորեն «անհամաձայնների» կողմից Իրանում իշխանության զավթման ներուժը շարունակում է զգալի մնալ։ Միջազգային վերլուծական … Read more

Ադրբեջանական “шлагбаум” ՀՀ տարածքում. ահա այսպիսի ինքնիշխանություն – Նորություններ 16.01.2026

Հայաստանի ինքնիշխանության աստիճանը լավ պատկերացնելու համար իմացեք, որ մենք ունենք մարտական դիրք, որտեղ հերթափոխի մեկնող մեր զինվորներն անցնում են ադրբեջանական ճանապարհային արգելափակիչով (шлагбаум)՝ զննությամբ: Ադրբեջանական այդ արգելափակիչը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում։ Ու ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին։ Ահա այսպիսի ինքնիշխանություն։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.   Ադրբեջանի հետ խաղաղության մասին 🔶 Ադրբեջանական հասարակությունը խիստ բացասաբար է արձագանքել 4 հայ պատանդների վերադարձին՝ անվանելով դա «անամոթություն», «անսկզբունքայնություն», «նահատակների հիշատակի պղծում», «ազգային ամոթ», «դավաճանություն» և այլն։ 🔶 Սա է հենց այն հասարակությունը, որն Իլհամ Ալիևի հակահայկական քարոզչության ամենաիրական հայելին է, և սա է այն … Read more

«Նոր տարին այլևս նոր չէ»․ Նիկոլ Փաշինյան

«Տոնածառը հանում են, դա նշանակում է, որ Նոր տարին այլևս նոր չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ։ «Սիրուն, աշխատանքային հաջող տարի է սկսվել»,- նշել է նա։ Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

«Նոր տարին այլևս նոր չէ»․ Նիկոլ Փաշինյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Տոնածառը հանում են, դա նշանակում է, որ Նոր տարին այլևս նոր չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ։ «Սիրուն, աշխատանքային հաջող տարի է սկսվել»,- նշել է նա։ Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան

Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․ «Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի ու ագրեսիվ խոսույթների հետ։ Ի՞նչ է կատարվում իրականում Ադրբեջանում, ի՞նչ պետական քաղաքականություն է որդեգրվել։ Ես մի քանի անգամ ներկայացրել եմ ու փաստերով ցույց տվել, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ կոչելով՝ Ալիևը շատ հեռուն գնացող ծրագրեր է գծում։ Այսպես, միայն անցած տարվա դեկտեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 15 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի պետական «Ազերթաջ» (Azertag) լրատվական գործակալությունը արել է 24 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը չունի որևէ պատմական, քաղաքական կամ աշխարհագրական հենք։ Դա հստակ զավթողական ծրագիր է, որը ամենօրյա մակարդակով ներկայացվում է ադրբեջանական հանրությանը։ Ամփոփ ներկայացնեմ, թե ինչի մասին են եղել հրապարակումները։ Բառացի մեջբերում եմ իրենց գրած նյութերից որոշ հատվածներ։ Բոլոր հրապարակումները պետական գործակալությանն են պատկանում։ Օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, հարյուրավոր ադրբեջանա-թուրքական ճարտարապետական հուշարձաններ անողոք կերպով ոչնչացվել են, կամ դրանց ինքնությունը փոխվել և պահվել «գերության մեջ»։ … Read more